Իրանում և Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է զարգանալ վատագույն սցենարով․ Վարդան Բալյան

28 Հուլիսի, 2025

Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իրանում և Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է զարգանալ թերևս վատագույն սցենարով: Ջրային ճգնաժամի, էներգամատակարարումների տևական ու անընդհատ անջատումների, պարենային ապրանքների գների էական թանկացումների, տնտեսական իրավիճակի և բիզնեսի միջավայրի բացասական զարգացումների մասին առիթ ունեցել եմ գրել: Ծանր իրավիճակ է ստեղծվել գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, անասնապահության և բուսաբուծության:

Բազմաթիվ են հաղորդումները դեղորայքի թանկացման, իսկ որոշ մեծ պահանջարկ ունեցող դեղամիջոցների դեֆիցիտի մասին: Միջուկային բանակցությունների ընթացքը առնվազն մինչև հիմա լավատեսական սպասումների առիթ չի տալիս, շատ հավանական է սանկցիոն ռեժիմի խստացումը և նոր պատժամիջոցների սահմանումը: Իրանական խորհրդարան հրատապ կարգով մուտք է արվել օրինագիծ, որով նախատեսվում է պատժամիջոցների մեխանիզմի գործարկման պարագայում 24 ժամյա ռեժիմով ընդունել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու որոշում:

Փորձագիտական հանրույթը, պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները հանրային տեղեկատվական հարթակներում լրջորեն քննարկում են նոր պատերազմի հավանականությունը: Ըստ որում, վերջին օրերին, հատկապես, Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունից հետո այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման դարձել իրանական լրատվամիջոցների ուշադրության առանձնահատուկ նյութ: Բազմաթիվ հոդվածներ, լրատվական-վերլուծական տեսանյութեր, որոնց տևողությունը հաճախ գերազանցում է 5-10 րոպեն, և անընդհատ կարմիր գծի հավաստանշում՝ ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի բացումն Իրանի սահմանին անթույլատրելի է:

Կարդում եմ, նայում ու ակամա զարմանում, որովհետև Հայաստանում այդ խնդրով մտահոգությունը թվում է շատ ավելի քիչ, եթե, իհարկե, նման մտահոգություն իսկապես կա: Գուցե արժե մի քիչ անհանգստանալ, քանի որ գոնե այս պահին հստակ է, որ Իրանը հակված է իր համար անցանկալի զարգացումների պարագայում ռազմական միջամտության դիմել:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Վարչապետի աթոռը զբաղեցնողը և նրա կուսակիցները լծվել են Սյունիքի Շաքի գյուղ ներխուժած, հայ կնոջը հրազենային վիրավորում հասցրած և վերջինիս երեխաներին...

Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակությանը ներկայացվել  է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը,...

«Ռոսատոմ»-ը հաստատել է ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը

«Ռոսատոմ»-ը հաստատել է ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը

Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ներկայացուցիչները հաստատել են ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ը։ «Երևանում կայացել է Համատեղ համակարգող կոմիտեի հինգերորդ նիստը,...

«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջապես մեկնաբանել է Շաքիում օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը և սովորության համաձայն՝ դեպքի իր վարկածն է ներկայացրել: Հետաքրքիր է, որ Փաշինյանն ինքն է նույն հարցազրույցում նշում, որ դեռ քննություն պետք է...