Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան

16 Ապրիլի, 2026

«Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է։  Հռետորաբանական մակարդակում տարբեր հայտարարություններ են հնչում թե՛ Թեհրանից, թե՛ Վաշինգտոնից, սակայն արտաքուստ որևէ նոր զարգացում չկա»,- նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ըստ նրա, տարբեր տեղեկատվական արտահոսքերից պարզ են դարձել կողմերի միջև Իսլամաբադում անցկացված բանակցությունների որոշ մանրամասներ, ըստ որոնց՝ միջուկային ծրագրի շուրջ անհամաձայնությունը եղել է ժամկետների վերաբերյալ. Իրանը պատրաստ է եղել 5 տարով դադարեցնել ուրանի հարստացումը, մինչդեռ ԱՄՆ -ի առաջարկը եղել է 20 տարի։

«Իրանական կողմը չի համաձայնել նաև որևէ երրորդ կողմի փոխանցել արդեն իսկ 60 տոկոսով հարստացված ուրանի իր պաշարը, սակայն համաձայն է եղել նվազեցնել դրա հարստացման աստիճանը, ինչը ընդունելի չի եղել ամերիկյան կողմի համար։

Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը նաև առաջարկել է համատեղ կառավարել Հորմուզի նեղուցը, որից հրաժարվել է Իրանը՝ պնդելով, որ այն իրանական շահերի գոտի է»,- գրել է Վ.Ոսկանյանը։

Նմանատիպ նյութեր

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Վենեսուելայի իրավասու նախագահ Դելսի Ռոդրիգեսը հուլիսի 1-7-ը ազգային սուգ է հայտարարել երկրում՝ հունիսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա համապատասխան գրառում է կատարել սոցիալական ցանցում։ «Որոշել եմ այսօրվանից...

Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք** մեջ անելու մաստեր-կլաս. Տիգրան Քոչարյան

Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք** մեջ անելու մաստեր-կլաս. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Զանգել Միշուստինին , հանդիպում մուրալ ու հետո նացիստներին արդարացնող Արծրունին նշանակել ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ: Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք.. մեջ անելու...

Իսպանիայում շոգի պատճառով հունիսին մահացել է ավելի քան 1000 մարդ

Իսպանիայում շոգի պատճառով հունիսին մահացել է ավելի քան 1000 մարդ

Իսպանիայում հունիսին շոգի հետևանքով գրանցվել է մահացության 1029 դեպք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով այսօր հրապարակված պաշտոնական տվյալներին։ Դրանց համաձայն, հնգօրյա շոգի ալիքը, որի ընթացքում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը,  հունիսը դարձրել է...

Զախարովան Հայաստանը համեմատել է Մոլդովայի հետ

Զախարովան Հայաստանը համեմատել է Մոլդովայի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանը համեմատել է Մոլդովայի հետ՝ հանրապետությունում ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար բնակության պահանջ մտցնելու Երևանի ծրագրերի առումով՝ նշելով, որ նմանատիպ գործողություններ է...

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Վարազդատ Միքաելյան) այսօր՝ 01.07.2026թ., բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ...