Իրանի դեմ պատերազմի ազդեցությանը ՀՀ-ում առնչվում եք խանութ մտնելիս՝ տեսնելով թանկացող ապրանքները. Գեղամյան

13 Մայիսի, 2026

«Միանգամայն սպասելի կերպով մեր անմիջական հարևան Իրանի դեմ պատերազմի թեման լիարժեք կերպով կորավ հայաստանյան հանրային օրակարգից, սակայն դրա ազդեցությունը ոչ մի տեղ չի գնացել, հակառակը` ուժեղացել է (խանութ մտնելիս դուք հենց դրա հետ եք առնչվում` տեսնելով թանկացող ապրանքների գնապիտակները)»,- նշել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Բայց հիմա մեկ այլ բանով կիսվեմ, որ երկու կարևոր հետևության հնարավորություն է տալիս:
Ամերիկյայ մեդիաները, հղում անելով ԱՄՆ հետախուզական ծառայությունների աղբյուրներին, նշում են, որ Իրանը շարունակվող բանակցությունների ֆոնին ոչ թե խաղաղության է պատրաստվել, այլ ճիշտ հակառակը` հասցրել է վերականգնել պատերազմի առաջին շաբաթներին իր ունեցած կորուստների մեծ մասը (այդ թվում` հրթիռային կայանները)` այդպիսով մեծացնելով իր դիմադրողականության պաշարը:

Հետևություն 1. բանակցություններում դիրքդ պինդ է, երբ հակառակորդդ տեսնում է սկզբունքայնություն, այլ ոչ թե զիջում:

Հետևություն 2. ոչ մի բան չի ավարտվել մեր տարածաշրջանում:

Սա հատկապես ակտուալ է, երբ հիշում ես, որ ուղիղ 5 տարի առաջ այս օրերին Ադրբեջանը մտավ ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքում, իսկ ՀՀ դե-ֆակտո իշխող խմբավորումը հայտարարեց, որ կբանակցեն, որ ադրբեջանցիները դուրս գան:

Դուրս չեկան, ավելի խորացան ու ռազմավարական մակարդամում պատրաստվում են էլի խորանալուն»։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝...

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...