Իրանի դեմ պատերազմը դեռ ավարտված չէ. Մակրոն

19 Հունիսի, 2026

ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ դեռ ավարտված չէ, չնայած ամերիկյան և իրանական նախագահների կողմից հուշագրի ստորագրմանը։ Այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

«Ես չեմ կարծում, թե կարելի է ասել, որ այս հակամարտությունը վերջնականապես կարգավորված է», — ասել է նա՝ պատասխանելով լրագրողի խնդրանքին՝ գնահատել իրանական հակամարտության նախնական արդյունքները։

Նա ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի նախագահների կողմից կարգավորման մասին հուշագրի ստորագրումը, որը, նրա խոսքով, հաջողվել է համաձայնեցնել «ինքնաբուխ», և դա տեղի է ունեցել «Յոթնյակի խմբի» (G7) գագաթնաժողովի վերջին ժամերին։ «Այս համաձայնագիրը նշանակում է հրադադար, որը վերաբերում է նաև Լիբանանին, ինչպես նաև Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնում, — նշել է Մակրոնը։ — 60 օր անց մեզ մնում է որոշել, թե ինչ քայլեր ձեռնարկել միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների վերաբերյալ, և արդյոք Իրանն իսկապես դարձել է ավելի քիչ վտանգավոր, քան նախկինում»։

Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ-ն և Իրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Իսրայելական կողմը հուշագրի շուրջ բանակցություններին չի մասնակցել։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը օդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Իրավապահները որոնում են կասկածյալին։ Նախնական տեղեկություններով՝ զոհերի թվում երկու...

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ թոշակառուին թոշակառու ասելով՝ ապակտիվացնոմ ենք։ Դե, կարելի է փոխել հասկացությունները, ինչպես օրինակ հաղթանակն ու պարտությունն է Նիկոլ Փաշինյանը ըստ էության փոխել տեղերով։ Կարելի է...

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում կազմել են արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 13,583-ով։ Այս մասին հայտնում են...

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ «Ettelaat» թերթում հրապարակված հոդվածում Վելայաթին պատմել է Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի...

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

ՆԳ նախարարի հրամանով Ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետի...