Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ։
«Հարցազրույցում ընդգծել եմ, որ Իրանը թշնամանք չունի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ որևէ երկրի նկատմամբ։ Մենք բարձր ենք գնահատում Կատարի և Օմանի դրական դերակատարությունը և շարունակում ենք երկխոսությունը Սաուդյան Արաբիայի հետ։
Մեր նպատակն է մշակել տարածաշրջանային անվտանգության նոր մեխանիզմներ, որոնք կձևավորվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց օտարերկրյա ուժերի ռազմական ներկայության»,- նշել է նա։






