Իրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը. WSJ

11 Սեպտեմբերի, 2026

Իրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը։ Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Թեհրանը ստորգետնյա օբյեկտներում առկա բաղադրիչների պաշարներից հավաքում է պատրաստի արտադրանք։

Իրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը՝ օգտագործելով կուտակված բաղադրիչների պաշարները և աշխատանքներ կատարելով ստորգետնյա օբյեկտներում։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել են ԱՄՆ և Մերձավոր Արևելքի երկրների իրազեկ պաշտոնյաները։ Սա կասկածի տակ է դնում այն հաջողությունը, որը ԱՄՆ-ը և Իսրայելը նախկինում ներկայացնում էին որպես պատերազմի գլխավոր ձեռքբերումներից մեկը։

Չնայած հակամարտության սկզբնական շրջանում հրթիռային բազաներին և արդյունաբերական օբյեկտներին հասցված զանգվածային հարվածներին՝ Իրանը շարունակում է հավաքել ինչպես հեղուկ վառելիքով հրթիռներ (որոնք լիցքավորում են անմիջապես արձակումից առաջ), այնպես էլ պինդ վառելիքով հրթիռներ (որոնք պատրաստ են անհապաղ կիրառման), նշել են աղբյուրները։

Նմանատիպ նյութեր

Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

Իրանը չի հրաժարվում դիվանագիտությունից և միջնորդների հետ քննարկում է Հորմուզի նեղուցի բացման 7-օրյա ծրագրի իրականացման ժամկետը կրճատելու հնարավոր ուղիները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ին...

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին զեկույցի պատրաստումը նորություն չէ, քանի որ դրա վերաբերյալ հանձնարարականը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդներն ընդունել են...

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ  Գառնիկ Դանիելյանը գրել է. «Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ այս անգամ՝ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Օրերս տեղեկություններ ստացանք, որ դպրոցի պատից հատուկ տեխնիկայի միջոցով հեռացվում է...

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։ «Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում...

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ...