Իրանը սպառնում է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը

23 Մարտի, 2026

ԱՄՆ նախագահը սպառնացել էր «ոչնչացնել» Իրանի էլեկտրակայանները, եթե նեղուցը 48 ժամվա ընթացքում չբացվի։

«Եթե Իրանի էլեկտրակայանների նկատմամբ ԱՄՆ-ի սպառնալիքները իրականացվեն… Հորմուզի նեղուցը ամբողջությամբ կփակվի և չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր ավերված էլեկտրակայանները չեն վերականգնվել», — ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է պետական հեռուստատեսությունը։

Այնտեղ նաև սպառնալիքներ են հնչում հարվածներ հասցնելու Իսրայելի էներգետիկ և ՏՏ ենթակառուցվածքներին, ինչպես նաև տարածաշրջանի այն երկրների էլեկտրակայաններին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ։

Իրանի իշխանությունները հայտարարում են, որ նեղուցը դեռևս բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ նրանց, որոնք կապված են «Իրանի թշնամիների» հետ։

Համաձայն վերլուծական տվյալների՝ վերջին երեք շաբաթների ընթացքում նեղուցով  հաջողվել է անցնել համեմատաբար փոքր թվով նավերի՝ նախապատերազմյան ծավալի մոտավորապես հինգ տոկոսը։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Տեղի է ունենում ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 13 հարց է։ Բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները քննարկում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին Ռուսաստանում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած ռուս զինծառայողների վերաբերյալ...

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...