|
Իրանը պատրաստ է համագործակցել Բելառուսի հետ՝ արևմտյան պատժամիջոցները չեզոքացնելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Բելառուս կատարած պաշտոնական այցի ժամանակ։ «Իրանը և Բելառուսը միմյանց աջակցում են միջազգային ասպարեզում, ինչը շատ արժեքավոր և կարևոր է: Մենք համագործակցում ենք փոխադարձ վստահության և փոխադարձ հարգանքի հիման վրա: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համագործակցել Բելառուսի Հանրապետության հետ՝ արևմտյան անօրինական պատժամիջոցները չեզոքացնելու համար», — Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վստահեցրել է Փեզեշքիանը: |
Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ
Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...



