Իրանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին` հիշեցնելով միջազգային պարտավորությունների մասին

3 Մարտի, 2026

Իրանը պաշտոնապես տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած անօրինական ռազմական հարձակումների հետևանքով Գոլեստան պալատին և Թեհրանի Մեծ շուկայի մի մասին պատճառված լուրջ վնասի մասին։

Ըստ հայտարարության՝ ազգային գնահատականները հաստատում են պայթյունների և ցնցող ալիքների հետևանքով առաջացած կառուցվածքային և դեկորատիվ վնասները։

Այդ վայրերը ներկայում պահանջում են անհապաղ տեխնիկական գնահատում, արտակարգ կայունացում և պաշտպանիչ միջոցառումներ՝ հետագա վատթարացումը կանխելու համար։

Իրանն ընդգծել է, որ նման գործողությունները խախտում են միջազգային պարտավորությունները, դրանց թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևը, 1972 թվականի Համաշխարհային ժառանգության կոնվենցիան և 1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին։

Իրանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին հարձակումները դատապարտելու խնդրանքով և կոչ անել դադարեցնել մշակութային ժառանգության վայրերի վրա հարձակումները, անհապաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներ ուղարկել, համագործակցել կայունացման, փաստաթղթավորման և պահպանման հարցերում, ինչպես նաև ակտիվացնել Համաշխարհային ժառանգության պաշտպանության մեխանիզմները։

 

Նմանատիպ նյութեր

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իշխանությանը հեռացնելու համար ընդդիմությանը ոչ թե իշխանության հետ գործարքի գնալ է հարկավոր, այլ նրա հետ որևէ գործարքի բացառում։ Հետևաբար՝ ընդդիմությանն առաջարկված գործարքը. համաձայնեք Ալիևի բոլոր...

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Մելիք Հ․-ն իր վարած «Merceders» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել...

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է...

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Factor TV-ի տեղեկություններով՝ Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ն մահացել է: Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին։ Կայքի տեղեկություններով` զինծառայողը Գավառից էր, հայրը երկրում չէ: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քիչ...

Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ոչ. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Այո՛, Ալիևի սահմանադրությունը Հայաստանում չի անցնելու։ Ուզում եք՝ այսօր Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները։ Մեր պատասխանը ոչ է, Нет, No, NEIN,ո՞ր լեզվով ասենք՝ Ալիևի սահմանադրությունը չի’...