Իրանը կոշտ պատասխան է խոստացել երկրի ներքին գործերին միջամտության դեպքում

6 Հունվարի, 2026

Իրանի պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարությունը կոշտ հայտարարությամբ է արձագանքել սպառնալիքների սրմանը և երկրի ներքին գործերին միջամտությանը՝ պաշտոնապես ուրվագծելով ընդունելիի սահմանները և զգուշացրելով ուժ կիրառելու պատրաստակամության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

Փաստաթղթում մասնավորապես ընդգծվում է, որ Իրանի անվտանգությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն և հանդիսանում են անանցանելի կարմիր գիծ։

Նշվում է, որ ազգային շահերի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կամ երկրի ներսում իրավիճակը անկայունացնելու փորձ կհանգեցնի համաչափ, ճշգրիտ և որոշիչ պատասխանի։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը օրինական պաշտպանության շրջանակում չի սահմանափակում իրեն միայն հարձակման իրականացումից հետո արձագանքելով։ Սպառնալիքի օբյեկտիվ հատկանիշների առկայությունն այժմ համարվում է անվտանգության հավասարման մաս»,- նշված է Պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարության հայտարարությունում։

Հունվարի 5-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է հարված հասցնել Իրանին, եթե այդ երկրում զոհեր լինեն իրանական ռիալի կտրուկ արժեզրկման դեմ դժգոհող ցուցարարների շրջանում:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...