Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի

9 Սեպտեմբերի, 2026

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի․ այդ պաշտոնում նշանակվել է երկրի ԱԳՆ աշխատակից Դավուդ Յայեջին։ Այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է տելեգրամյան ալիքում։

Յայեջին դիվանագիտական աշխատանքի փորձ ունի Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում և Ռուսաստանում։ Նոր պաշտոնում նա կփոխարինի Մորթեզա Աբեդին Վարամինին, որը 2021 թվականից գործող՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առաջին գլխավոր հյուպատոսն էր։

Հայաստան ժամանելուց առաջ Յայեջին հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ և ներկայացրել նոր պաշտոնում իր աշխատանքի ծրագիրը։ Իրանի ԱԳ նախարարը հաջողություն է մաղթել նորանշանակ գլխավոր հյուպատոսին՝ ընդգծելով բարիդրացիության քաղաքականության շրջանակում Իրան-Հայաստան հարաբերությունների կարևորությունը։

Արաղչին նաև շեշտել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ հատկապես տնտեսական և հյուպատոսական ուղղություններով։

Նմանատիպ նյութեր

Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները․ Ահազանգ

Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները․ Ահազանգ

«Տիգրանաշենում խոչընդոտում են այն խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները, ինչի համար «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորները հատկացրել են իրենց պարգևատրման ֆոնդը»,- այդ մասին տեղեկանում ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբքուքյան էջից։ Խաղահրապարակի...

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ 14:00-ի դրությամբ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ 14:00-ի դրությամբ

Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝ 🔷Արարատ Մարզ Արտաշատ համայնք - 17.40% 🔷Արմավիր Մարզ Արաքս համայնք - 21.37% 🔷Արմավիր Մարզ Արմավիր համայնք - 17.51% 🔷Արագածոտն Մարզ Շամիրամ համայնք - 30.36% 🔷Գեղարքունիք Մարզ Գավառ...

Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ

Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ

Մարտունիում թիվ 21|5 ընտրական տեղամասի և համայնքապետարանի հարևանությամբ կայանված են միջքաղաքային եթուղին սպասարկող նոր սպրինտերները. դրանց շահագործումը նախատեսված է առաջիկա օրերին։ Գրում է News.am-ը։ Բնակիչները, որոնք չցանկացան տեսախցիկների առջև խոսել, մեզ հետ...

ՔՊ-ի վստահված անձը ուղղորդում էր ընտրողներին, մարդ էր տանում բերում. Գոհար Մելոյան 

  «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հոկտեմբերի 25-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը, լրագրողներին հայտնեց Ստեփանավանում և Հայաստանի այլ համայնքներում անցկացվող տեղական...

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ անտարբեր չլինել ու պարտադիր գնալ ընտրատեղամաս․ Անդրանիկ Գևորգյան

  «Տվյալներ ունենք, որ ժամը 12-ի դրությամբ չունենք այնպիսի ակտիվություն, բայց դեռևս օրն ընթացքի մեջ է, քանի որ առավոտյան կողմ եղանակն էլ մի քիչ ցուրտ էր։ Այնուամենայնիվ, ակնկալում ենք ակտիվ մասնակցություն․ ես առավոտյան էլ ասել եմ և...