«Տվյալներ ունենք, որ ժամը 12-ի դրությամբ չունենք այնպիսի ակտիվություն, բայց դեռևս օրն ընթացքի մեջ է, քանի որ առավոտյան կողմ եղանակն էլ մի քիչ ցուրտ էր։ Այնուամենայնիվ, ակնկալում ենք ակտիվ մասնակցություն․ ես առավոտյան էլ ասել եմ և կրկին կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ տանը չմնալ, անտարբեր չլինել ու պարտադիր գնալ ընտրատեղամաս, որովհետև սրանից է կախված մեր համայնքի ապագան»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



