Իրանը և ԱՄՆ-ն ստորագրել են նախնական խաղաղության համաձայնագիր

18 Հունիսի, 2026

Իրանը և ԱՄՆ-ն ստորագրել են նախնական խաղաղության համաձայնագիր, հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդը Թրամփը և Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ Հաղորդում է BBC.com-ը:

60 օր ժամկետով փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Թեհրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացում և Իրանի վերականգնման հիմնադրամի ստեղծում։

«Այն ստորագրված է։ Ստորագրված է Վերսալում։ Ես հենց նոր ստորագրեցի այն», — հայտարարել է Թրամփը՝ Մակրոնի հետ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Palace of Versailles-ում։ Միաժամանակ Թրամփը հերթական անգամ սպառնացել է վերսկսել հարձակումները, եթե Իրանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները։

Հուշագրի տակ իր ստորագրությունն է դրել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարի 28-ին սկսված պատերազմը հազարավոր զոհերի պատճառ է դարձել, հիմնականում Իրանում և Լիբանանում։ Ի պատասխան՝ Թեհրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և ԱՄՆ-ի դաշնակիցներին Պարսից ծոցում։

Հակամարտությունը նաև լայնածավալ էներգետիկ ճգնաժամ է առաջացրել, քանի որ Իրանը փաստացի փակել էր Հորմուզի նեղուցը։

Չորեքշաբթի ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները լրագրողների համար ճեպազրույց են կազմակերպել «Մեծ յոթնյակի» հանդիպման ընթացքում և ներկայացրել հուշագրի 14 կետերից բաղկացած տեքստը։

Համաձայնագիրը ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին հայտարարված հրադադարը՝ կողմերին հնարավորություն տալով բանակցել վերջնական խաղաղ համաձայնագրի շուրջ։

Թե՛ Թրամփը, թե՛ նրա վարչակազմի անդամները ընդգծում են, որ առայժմ սա միայն փոխըմբռնման հուշագիր է, և դրա դրույթները կիրականացվեն միայն այն դեպքում, եթե Իրանը, նրանց ձևակերպմամբ, «պատշաճ կերպով կատարի իր պարտավորությունները»։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը օդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Իրավապահները որոնում են կասկածյալին։ Նախնական տեղեկություններով՝ զոհերի թվում երկու...

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ թոշակառուին թոշակառու ասելով՝ ապակտիվացնոմ ենք։ Դե, կարելի է փոխել հասկացությունները, ինչպես օրինակ հաղթանակն ու պարտությունն է Նիկոլ Փաշինյանը ըստ էության փոխել տեղերով։ Կարելի է...

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում կազմել են արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 13,583-ով։ Այս մասին հայտնում են...

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ «Ettelaat» թերթում հրապարակված հոդվածում Վելայաթին պատմել է Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի...

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

ՆԳ նախարարի հրամանով Ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետի...