Իրանի և Եվրոեռյակի (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում՝ օգոստոսի 26-ին։ Այս մասին, Al Arabia-ի փոխանցմամբ, հայտնել է Իրանի ԱԳՆ-ն։
Հանդիպման հիմնական թեմաները կլինեն Իրանի միջուկային ծրագիրը և պատժամիջոցների վերացումը։ Բանակցությունները կընթանան ԱԳ փոխնախարարների մակարդակով:





