Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա

14 Հունիսի, 2025

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Իրաքի իր գործընկերոջ՝ Ֆուադ Հուսեյնի հետ։ Այս մասին հայտում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասնելով, որ հեռախոսազրույցի ընթացքում Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը։

Իրանական գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Հուսեյնը խորին ցավակցություն է հայտնել Իրանի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարների, միջուկային գիտնականների, համալսարանական դասախոսների և քաղաքացիական անձանց նահատակության կապակցությամբ՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը դատապարտել ​​Իսրայելի կողմից կատարված այս հանցագործությունը։

Ֆուադ Հուսեյնը Իսրայելի հարձակումը անվանել է Իրանի ազգային ինքնիշխանության, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում։

«Իրանի դեմ Իսրայելի ագրեսիան լուրջ սպառնալիք է, որը կարող է վտանգել ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»,-ընդգծել է Հուսեյնը։

Իր հերթին Իրաքյան «Ան-Նուջաբա» շարժումը կառավարությանը կոչ է արել վտարել ամերիկյան զորքերը՝ նրանց մեղադրելով այն բանում, որ նրանք թույլ են տվել Իսրայելին մասշտաբային օդային գրոհներ իրականացնել Իրանի տարածքի խորքում։

«Իսրայելական հարձակումն իսլամական հանրապետության դեմ, Իրաքի օդային տարածքի շարունակվող խախտումների կողքին, ԱՄՆ ուժերի հետ համակարգմամբ, չպետք է անպատասխան մնա։ Անհրաժեշտ է ԱՄՆ զորքերի լիակատար դուրսբերում Իրաքի տարածքից եւ երկնքից»,- նշել է շարժման գլխավոր քարտուղար Աքրամ ալ-Քաաբին։

Նմանատիպ նյութեր

ԹՐԻՓՓ-ի շրջանակում տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների շուրջ գործընթացը մտնում է գործնական փուլ․ ԱԳՄԱՆ

ԹՐԻՓՓ-ի շրջանակում տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների շուրջ գործընթացը մտնում է գործնական փուլ․ ԱԳՄԱՆ

Այսօր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային...

Թրամփը  Իրանին հասցված նոր հարվածների մասին  է հայտարարել

Թրամփը Իրանին հասցված նոր հարվածների մասին է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները նոր սահմանափակ հարվածներ են հասցրել Իրանին՝ ոչնչացնելով Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու զենիթային կայանքը, հաղորդում է ABC News-ը։ «Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Մենք փոքր, բայց...

Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վրաստանում ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը  Լարս միջազգային նշանակության ճանապարհի վրա։ Ինչպես հայտնում է Վրաստանի...

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով, հերթական անգամ ի ցույց...

TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են

TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային...