Իրական «հայրենասերներ», կամ ինչպես է Երևան–Բաքու խաղաղությունը կառուցվում եվրոպական դրամաշնորհներով. «Փաստ»

11 Հոկտեմբերի, 2025

«Փաստ»-ը գրում է․ «Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն այսօր ընթանում է երկու մակարդակով՝ պաշտոնական և ոչ պաշտոնական։ Պաշտոնական մակարդակում երկու երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են ունենում՝ քննարկելով խաղաղության պայմանագիրը, սահմանազատումը, տրանսպորտային միջանցքների բացումը։ Այս բանակցությունները տեղի են ունենում եվրոպական հարթակներում կամ անմիջապես հայ–ադրբեջանական սահմանին։

Միաժամանակ գործում է ոչ պաշտոնական մակարդակը՝ հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների և դրամաշնորհային հիմնադրամների միջոցով, որոնք նպատակ ունեն խթանել երկխոսությունն ու հաշտեցումը։ Այդպիսի կառույցներից է Հաագայում գործող LINKS Europe Foundation-ը, որը տարեսկզբին ձևավորեց հայ և ադրբեջանցի փորձագետների խումբ՝ մինչև նոյեմբեր մշակելու առաջարկներ երկու ժողովուրդների մերձեցման վերաբերյալ։

Հայկական խմբի ղեկավարն է Լեոնիդ Ներսիսյանը՝ նախկինում Ռուսաստանի քաղաքացի, այժմ՝ անվտանգության հարցերով հայ փորձագետ։ Ադրբեջանական կողմը ներկայացնում է Մուրադ Մուրադովը՝ «Թոփչուբաշով» կենտրոնի փոխտնօրենը։ Հուլիսին նրանք հանդիպում անցկացրին Վիլնյուսում, որտեղ, ըստ մասնակիցների, «միմյանց ավելի մոտ դարձան»՝ ոչ առանց սուրճի և բարեկամական զրույցների»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...