Ինչո՞ւ են իշխանությունները մասնատում Սյունիքը. «Փաստ»

28 Օգոստոսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանի իշխանությունները աղաչում են քաղաքացիներին դառնալ խուլ և չլսել, թե ինչպես են շուրջբոլորը քննադատում «Վաշինգտոնյան համաձայնագրերը»։ Այսպես, իշխանական լրատվամիջոցներից մեկն անգամ պնդում է, որ նման քննադատությունը պետք է մերժել, նույնիսկ եթե այն գալիս է ամենահուսալի և ստուգված աղբյուրներից, այն մարդկանցից, որոնց երբեք չեք էլ կասկածի կողմնակալության մեջ։ Արդյունքում, ցանկացած փորձագետ, որը մատնանշում է Փաշինյանի սխալները, հռչակվում է «հիբրիդային պատերազմի» մասնակից։ Հարմար է, ի՞նչ կարող ես ասել։

Թեև չի բացառվում, որ հիբրիդային պատերազմ իսկապես ընթանում է, բայց միայն Փաշինյանի թիմի և առողջ բանականության միջև։ Այդ դեպքում նպատակահարմար եք համարում ներկայացնել առողջ բանականության հերթական մարտիկին՝ ամերիկացի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսին՝ Կոլումբիայի համալսարանի Երկրի ինստիտուտի տնօրենին, համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետին

Վերջերս Սաքսը հարցազրույց է տվել Վաշինգտոնյան համաձայնագրերի և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, որում Հայաստանի իշխանությունների գործողությունները որակել է որպես արկածախնդրություն, իսկ ստորագրված համաձայնագիրը՝ սադրանք, որը կարող է երկիրը ներքաշել զինված հակամարտությունների մեջ՝ այնպիսիք, ինչպիսիք հայերը դեռ չեն տեսել։

Նա սկսում է այն մտքից, որ խաղաղության հռչակագրերը ինքնին խաղաղություն չեն բերում։ Իսկ իրական խաղաղություն բերում է համագործակցությունը հարևանների հետ՝ նրանց շահերի ու մտահոգությունների ըմբռնումով։ Այդ պատճառով էլ հատկապես ցնցող է սեփական տարածքի 99 տարով վարձակալության հանձնումը օտար պետությանը, այն էլ այնպիսի պետությանը, որին Հայաստանի հարևանները կասկածով են վերաբերվում։ Սաքսը հիշեցնում է, որ ԱՄՆ-ը՝ Սյունիքի միջանցքի վարձակալը, վերջերս պատերազմել է Հայաստանի հարևան Իրանի դեմ։ Նա առաջարկում է իրավիճակին նայել Իրանի տեսանկյունից. «Ահա, Հայաստանն ասում է ԱՄՆ-ին՝ լավ, կարող եք վերցնել հող հենց Իրանի սահմանին։ Մենք գիտենք, որ դուք պատերազմում եք նրանց դեմ, գիտենք, որ ձեր դաշնակից Իսրայելը նույնպես պատերազմում է նրանց դեմ։ Բայց ոչինչ, խնդիր չկա»։ Ինչպես հայտնի մեմում է ասվում, «Իրանի դեմքի արտահայտությունը պատկերացրեցի՞ք»։

Հնարավոր է, որ ոմանց համար ԱՄՆ-ի հետ համագործակցությունը այնքան արժեքավոր է, որ դրա համար արժե զոհել Իրանի հետ լավ հարաբերությունները։

Ամբողջ իրավիճակը, ըստ Ջեֆրի Սաքսի, նման է Հայաստանի ներքաշմանը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության մեջ, որում Իսրայելը փորձում է ներգրավել Հարավային Կովկասի երկրները և արդեն իսկ ներքաշել է Ադրբեջանին։ «Ադրբեջանը շատ սերտ կապեր ունի Իսրայելի հետ հետախուզության և անվտանգության հարցերում։ Դա հանրահայտ փաստ է։ Իսրայելի և Իրանի հակամարտությունում նա դարձել է Իսրայելի հենակետ», – հիշեցնում է փորձագետը։ Այժմ նույն խմբակում փորձում են ներգրավել նաև Հայաստանին՝ դարձնելով նրան Իսրայելի գործիք Իրանի դեմ պատերազմում։ «Մի՞թե Հայաստանը իսկապես դա է ուզում։ Մի՞թե նա չի ցանկանում ունենալ հանգիստ հարաբերություններ բռնկվող պատերազմի մեջ ներքաշվելու փոխարեն։ Ես դա չե՜մ հասկանում»,– զարմանում է փորձագետը։

«Դուք խաղաղություն չեք հաստատի՝ սադրելով ձեր հարևանին և հայտարարելով՝ մեզ կպաշտպանի մի երկիր, որը հազարավոր կիլոմետրեր հեռու է։ Տեսեք՝ ինչ իրական պաշտպանություն է ԱՄՆ-ը տրամադրում այլ երկրներին. այն պարզապես գոյություն չունի։ Իսկ դա նշանակում է, որ բավականաչափ պատճառներ կան՝ խաղադրույք չանել ձեր ապագայի վրա միայն այն պատճառով, որ ձեզ ընդունել են Սպիտակ տան օվալաձև դահլիճում: Անկեղծ ասած, Միացյալ Նահանգները չի կարողանա պաշտպանել Հայաստանը. Միացյալ Նահանգները հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա է», — նշում է փորձագետը։

Նա չի խնայում նաև եվրաինտեգրման մասին երազող հայերի զգացմունքները. «Թույլ տվեք, ամբողջ հարգանքով, հիշեցնել Հայաստանին, որ նա չի շարժվում դեպի Եվրոպա։ Նա գտնվում է Հարավային Կովկասում։ Անկախ ցանկացած համաձայնագրից, սա Հարավային Կովկասի երկիր է։ Իհարկե, նա ունի բազմաթիվ կապեր ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ։ Սա հնագույն քաղաքակրթություն է՝ բազմաթիվ պատմական կապերով արևմտյան մշակույթի հետ, բայց ֆիզիկապես նա ոչ մի տեղ չի շարժվում»։ Սաքսը եզրափակում է. «Եվրոպան խնդիրներ է ստեղծում նաև այլ վայրերում՝ միջամտելով շատ անպատասխանատու կերպով և չկարողանալով ապահովել ոչ մի երկրի անվտանգություն։ ԱՄՆ-ը նույնպես չի կարող ապահովել հուսալի անվտանգություն։ Դուք ապահովում եք անվտանգություն՝ ձեր տարածաշրջանում կայուն հարաբերություններ կառուցելով: Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչի մասին է մտածում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը»,– կրկին ու կրկին տարակուսում է փորձագետը։

Դե, դա չգիտի նաև հայ հասարակությունը, որը տարիներ շարունակ փորձում է գուշակել Փաշինյանի շարժառիթները, երբ նա մաս առ մաս հանձնում է Հայաստանը թուրքերին՝ բարձրագոչ անվանելով դա «խաղաղության ջանքեր», իսկ երկրի պատմության ամոթալի շրջանը՝ «խաղաղության դարաշրջան»։ Կարելի է ասել միայն մեկ բան. եթե որևէ մեկը «հիբրիդային պատերազմ» է վարում Հայաստանի իշխող կուսակցության դեմ, ապա այդ մեկը հաստատ Հայաստանի կողմն է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ

Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին...

Ալիևը նամակ է գրել Թրամփին

Ալիևը նամակ է գրել Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում նշել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացի գործնական արդյունքները, որը մեկնարկել է 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթաժողովից հետո։ Ինչպես հայտնել է APA-ն, Ալիևը հայտնել է, որ անցած տարվա...

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորման Թրամփի պահանջները

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորման Թրամփի պահանջները

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել կառավարության ֆինանսավորման մասին ժամանակավոր օրինագծին, որը թույլ կտա խուսափել նոր շաթդաունից։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 90 սենատոր, դեմ՝ վեցը, հայտնել է Bloomberg-ը։ Օրինագիծը նախատեսում է դաշնային կառավարության աշխատանքի...

Արդյո՞ք դատավոր Հակոբ Մանուկյանը գործեց Պիղատոսի նման․ Սամվել դպիր Գրիգորյան

Արդյո՞ք դատավոր Հակոբ Մանուկյանը գործեց Պիղատոսի նման․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որոշ մարդիկ արժանապատիվ դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկը համեմատել են Պիղատոսի արարքի հետ։ Սակայն Պիղատոսի և դատավոր Հակոբ Մանուկյանի արարքների միջև կա բացարձակ հոգևոր, բարոյական և իրավական հակադրություն։ Եկե՛ք քննենք...

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի...