Ինչո՞ւ է Դավիթ Խուդաթյանը Թուրքիա գործուղվում․ «Հրապարակ»

27 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ հունիսի 27-ին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կմեկնի Թուրքիա, նրա հետ Թուրքիա կմեկնի նաեւ խորհրդականներից մեկը։ Նախարարությունից մեկնաբանեցին, որ այցի նպատակը «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում»-ին մասնակցելն է, որին 30-ից ավելի երկրների տրանսպորտային ոլորտի ղեկավարներ են մասնակցում․ դա նախարարական ֆորում է։

Մենք տեղեկություն ունենք, որ Թուրքիա մեկնելուց առաջ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Դավիթ Խուդաթյանի եւ նրա տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ, քննարկել են մի շարք հարցեր՝ արդյո՞ք դե յուրե հնարավոր է Հայաստանից դեպի Թուրքիա ապրանքների արտահանումը եւ Թուրքիայից Հայաստան ներմուծումը, արդյո՞ք հնարավոր է Թուրքիայով ապրանքների տարանցում եւ Թուրքիայից Հայաստանով տարանցում` դե յուրե, եւ, վերջապես` թուրքական բեռնատարները կարո՞ղ են բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի տարածքով կամ հակառակը։

Չի բացառվում, որ Թուրքիա այցի իրական նպատակն այս հարցերը կոնստրուկտիվ հուն ուղղելն ու հարաբերություններ հաստատելն է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Նրանք ուզում էին տանկերով գալ Բաքու, ուզում էին թեյ խմել Բաքվում, բայց մենք ցույց տվեցինք, թե ով, ով է․ Ալիև

Նրանք ուզում էին տանկերով գալ Բաքու, ուզում էին թեյ խմել Բաքվում, բայց մենք ցույց տվեցինք, թե ով, ով է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ, այցելել է  Հաղթանակի հուշարձան և ծաղկեպսակ դրել։ Այնուհետև նա շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին և ելույթ ունեցել՝ կրկին հնչեցնելով հակահայկական հայտարարություններ։ Ինչպես հայտնում է APA-ն,...

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար, 1 մարդատար ավտոմեքենա

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար, 1 մարդատար ավտոմեքենա

Նոյեմբերի 7-ին ժամը 23։07-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով կցորդիչով բեռնատարը չի կարողանում երթևեկել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական...

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (210+247 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։...

Ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

Երևանում նոյեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...

Ոստիկանությունը Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք դի

Ոստիկանությունը Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք դի

Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը ոստիկանները երեք մարդու՝ երկու կնոջ և մեկ տղամարդու դի են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։ Դեպքի վայրում իրականացվում են քննչական գործողություններ։ Polsat News-ի...