Ինչքան պետք ա չսիրես քո ժողովրդին, որ ասես՝ եթե ես չլինեմ, Ալիևը կգա ձեզ մի հատ էլ կկոտորի․ Աննա Գրիգորյան 

24 Մարտի, 2026

Ինչքան պետք ա չսիրես քո ժողովրդին, որ ասես՝ եթե ես չլինեմ, Ալիևը կգա ձեզ մի հատ էլ կկոտորի։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի երրորդ թողարկման ժամանակ ասաց ԱԺ «Հաւյաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Այսինքն հերիք չէր, որ Ղարաբաղում էթնիկ զտման ա ենթարկել Ալիևը, հերիք չէր, որ այսքան զոհեր ենք տվել, ասում ա՝ այ եթե ես չլինեմ, Ալիևին կբերեմ ձեզ վրա։ Էս ա ամբողջ վատը, էդ ամբողջ համատեքստը, բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը տեսնում ա մեր հայտարարությունները, մեր մոտեցումները բանակցային փաթեթներին, որ, ես միշտ այդ նախադասությունը ասում եմ, որ Հայաստանում այլևս Նիկոլ երկու չկա, որ նման արկածախնդրության գնա, բոլորն էլ գալու են, ընդունելու են ստեղծված իրավիճակը ու դա լավարկելու են, փորձելու են լավարկել, հայկական շահը ավելացնելու են ստեղծվածին և ոչ թե իր նման ասելու են՝ զրոյական կետից ենք սկսում, հա՞, ես չեմ ընդունում նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները։ Էդ շատ պարզ մեսիջը ինձ թվում ա՝ մեր ժողովրդին պետք ա տանք, որ հանգիստ եղեք իշխանափոխությունից հետո պատերազմ չի լինելու, ամեն բանակցություններ տարվելու են համապատասխան ձևով, որ այդ պատերազմը ուղղակի չլինի։ 

Այդ պատերազմ-խաղաղություն թեմայի մեջ իմ վերջին ելույթն էլ են փորձում շահարկել, որտեղ ասում եմ Արարատը, Արագածը, Խուստուփը, Իշխանասարը մերն են ու նախադասությունը շարունակվում է, չէ՞, մեր ինքնության տարբեր գագաթներն են։ Հիմա իրանք հարցականի տակ են դնում նաև այն, որ Արարատը մեր ինքնության մի մասն ա։ Բա եթե մեր ինքնության մի մասը չի, Արարատը մեզ հետ կապ չունի, ձեր արտաքին գործերի նախարարի անունը խի՞ ա Արարատ, եթե դա հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեցող հանգամանք ա։ Եթե Արարատը մեր ինքնության հետ որևէ կապ չունի, ո՞նց ա, որ Հայաստանի Հանրապետության ամենահայտնի խորհրդանիշը ամբողջ աշխարհում Արարատն է։ Մեզ հետ կապ ունի, չէ՞։

Հիմա ասում են, որ ասում ենք՝ մեր ինքնության մի մասն է, տարածքային պահանջ ա, այդ ո՞նց եք գնալու հետ բերենք: Հայաստանի Հանրապետությունը 30 տարվա, արդեն 35 տարվա ընթացքում երբևէ տարածքային պահանջ ներկայացրե՞լ է Թուրքիային։ Չէ՛։ Այսինքն նույնիսկ այն, որ դու ասում ես քո ինքնության մի մասն է, դա արդեն պատերազմի կոչ է: Կամ էնտեղ իմ ելույթում ասում եմ՝ Դադիվանքը, Ղազանչեցոցը մերն են: Ու հետո ես զարմացա, որ մարդիկ ասում են սա պատերազմի կոչ ա: Ասում եմ՝ ժողովուրդ, Դադիվանքը մերը չի՞, հայկական չի՞: Բա որ հայկական չի, Նիկոլ Փաշինյան, այնտեղ ի՞նչ էիր անում՝ մոմ վառելուց։ Իրենց մի հատ կուսակցական ունեն՝ Արմեն Գրիգորյան, Ղազանչեցոցում է հարսանիքն արել։ Իբր «Հարսանիք լեռներում» օպերացիա երկուսն է։ Բա եթե Ղազանչեցոցը հայկական չի, ինչի՞ եք այնտեղ հարսանիք կազմակերպում։ 

Այսինքն նույնիսկ այն, որ դու մտածում ես, որ ֆիզիկական այնտեղ չլինելուց հետո գոնե փորձես քո մշակութային ժառանգությունը պաշտպանես, ինչը միջազգային տարբեր մեխանիզմներով ենթադրվում ա, որ հնարավոր է անել UNESCO և այլն, դու արդեն պատերազմի սպառնալիք ես հնչեցնում։ Այդ աստիճան փորձում են մինչև վերջին բջիջը մարդկանց վրա ազդել էդ վախով, սպառնալիքով, պատերազմով»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...