«Ինչի մասին պետք էր խոսել՝ չխոսվեց»․ Սևակ Խաչատրյանն ասաց, թե ինչու չմասնակցեց Հ1-ով բանավեճին

27 Հոկտեմբերի, 2025

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ո՛չ ես, ո՛չ իմ թիմը, ո՛չ իմ ընկերները այնպիսի բան չենք արել, որի համար մեր գլուխը կախենք վաղարշապատցիների առաջ»,- Վաղարշապատում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հաղթանակ» դաշինքի՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը։

Հարցին, թե ինչո՞ւ չմասնակցեց հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճին, Սևակ Խաչատրյանը պատասխանեց․ «Ինչի՞ն մասնակցեի․ ոչ մի գյուղացու հարցից չխոսեցվեց․ ամենամեծ պրոբլեմները՝ արցախյան մեծ համայնք կա, ոչ մի արցախցու հարցի մասին չխոսվեց, ազգային փոքրամասնությունների մասին չխոսեցվեց, մեծ եզդիական համայնք ունենք։ Այսինքն՝ ինչի մասին պետք էր խոսել, չխոսվեց։ Պարզապես ՀՀ օրենքներն էր էսօրվա ժամանակավոր պաշտոնակատարը Հ1-ով ցիտում։ Էդ օրենքը բոլորը գիտեն։ Թիմը, համայնքապետարանը նրա համար է, որ կարողանա այդ օրենքներն օգտագործելով, ճիշտ օգտագործելով մարդկանց կյանքը սարքել բարեկեցիկ, ավելի հեշտ։ Մեր նպատակը դա՛ է լինելու։ Էնտեղ մարդիկ կան, որոնց հետ բանավիճելու ոչինչ չունեմ»։

Հիշեցնենք, որ Սևակ Խաչատրյանը հրաժարվել էր մասնակցել Վաղարշապատի համայնքի ընտրություններում առաջադրված ուժերի առաջին համարների բանավեճին՝ հիմնավորելով, որ այդ բանավեճը հանրությանը ոչինչ չի տալու։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան

Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան

«Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Դանագոզյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի աջակցության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում զորակցություն է հայտնել Ծառուկյանին և անհիմն համարել ընկերության նկատմամբ իրավապահների...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Օլիմպավանի» աշխատողների և հաճախորդների բողոքի ակցիան

Գագիկ Ծառուկյանին պատկանող և այս պահին կապարակնքված մի շարք ձեռնարկությունների մոտ ակցիաներ են՝ ի աջակցություն ԲՀԿ կալանավորված առաջնորդի։ Ուղիղ հեռարձակումը «Օլիմպավան» մարզական կենտրոնից է։ Մանրամասները՝ ուղիղ...

Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի 

«Ո՞ւմ շահերից էր գործում Փաշինյանը՝ փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արդյո՞ք ժողովրդի։ Ռուսների հետ հայերի հարաբերությունների վատ լինելը կարելի՞ է դրական համարել»,- այս հարցն է տրվել Լոռու բնակիչներին։ Կարծիքները՝...

Կտրուկ վատացել է Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը․ «Հրապարակ»

Կտրուկ վատացել է Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու...