Ինչ ունեցվածք ունի «Տաշիր պիցա»-ների գործունեությունը կասեցրած պետը․ «Ժողովուրդ»

1 Հուլիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության ծառայողից մինչեւ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ. այսպիսին է Տիգրան Պետրոսյանի կենսագրությունը։ Նա գործող իշխանության այն առաջամարտիկներից է, ով ստանձնեց «Տաշիր պիցցա» ընկերության մասնաճյուղերի տուգանման, գործունեության կասեցման գործընթացը` հարյուրավոր մարդկանց թողնելով անգործ:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Տիգրան Պետրոսյանը պաշտոնի է նշանակվել 2024 թվականի նոյեմբերի 26-ին։ Պետրոսյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ձեռք բերած ունեցվածքի հայտարարագիր էր ներկայացրել, համաձայն որի՝ պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անչափահաս անդամները եւ խնամակալության տակ գտնվող անձինք միասին հայտարարագրել են 7 գույք. 3 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 ավտոկայանատեղի, 2 հողամաս, 1 անավարտ շինարարություն։ Գույքերը գտնվում են Երեւանի տարբեր վարչական շրջաններում, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում։ Որպես տրանսպորտային միջոց՝ հայտարարագրել են FORD եւ MERCEDES-BENZ մակնիշի մեքենաներ՝ համապատասխանաբար 2023 եւ 2024 թվականներին ձեռք բերված։ Պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ առկա չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքերից հայտարարագրվել է HUBLOT ժամացույց, որի արժեքը 5,1 մլն դրամ է։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2,9 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 155 հազար դոլար, 17 հազար եվրո, 118 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 3 մլն 904 հազար դրամ՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, որից 3 մլն 750 հազար դրամը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում եղած ժամանակ է ստացել, 154 հազար 744 դրամը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնած ժամանակ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 151 մլն 338 հազար դրամ, որի մի մասը 2 բնակարանների հիփոթեքի մայր գումարի վճարն է։

Տիգրան Պետրոսյանը եղել է նաեւ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։

Նա տարեկան հայտարարագրում որեւէ գույք չի հայտարարագրել, սակայն տրանսպորտային միջոցների առուծախի մեջ է եղել։ Տվյալ տարվա սկզբում հայտարարագրել է տրանսպորտի 3 միջոց՝ MERCEDES-BENZ, FORD բեռնատար եւ VOLVO: Հայտարարատու տարում MERCEDES-BENZ մակնիշի մեքենան Պետրոսյանը վաճառել է 35 մլն դրամով եւ ձեռք է բերել նույն մակնիշի՝ 39,5 մլն արժողությամբ մեքենա։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի կանխիկ դրամական միջոցները կազմել են 186 մլն դրամ 335 հազար դրամ, հաշվետու ժամանակահատվածում նա ստացել է 4 մլն 699 հազար դրամ, որից 3,7 մլն դրամը «Սպասարկում» ՊՈԱԿ-ից է, իսկ 949 հազար դրամը տեսչական մարմնից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԹՐԻՓՓ-ի վավերացման հարցը՝ ԱԺ օրակարգում

  ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է անում․ օրակարգում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»...

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, հայտնում է պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից...

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները Սանկտ Պետերբուրգում կկայանան այսօր՝ օրվա առաջին կեսին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի  Ուշակովը։ Նրա փոխանցմամբ՝  Պուտինի և Ուիթքոֆի այսօրվա հանդիպման...

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում ուսանողները միացել են բողոքի ցույցերի ալիքին։ Ակցիաների մասնակիցները դժգոհ են երկրի իշխանություններից, մասնավորապես՝ բնապահպանական իրավիճակի վատթարացումից (երկիրը խեղդվում է մշուշից), կոռուպցիայից և այլ խնդիրներից։   Երկրի խոշոր քաղաքներում բռնկված...

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրում է Կովկասի, Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Ռուսաս​տանի և Իրաքի հիմնախնդիրները։ Կենտրոնը պարբերաբար հրապարակում է հոդվածներ, որոնք աջակցում են Փաշինյանի կառավարությանը և քննադատում...