Իմ նախագահության ժամանակ չի եղել որևէ տարաձայնություն Վեհափառի հետ․ Ռոբերտ Քոչարյան

29 Հունվարի, 2026

Յուրաքանչյուր արժանապատվություն ունեցող դատավոր երազում այնպիսի համակարգ ունենա, որ ինքը մեկ մարդու քմահաճույքից կախված չլինի։ Այս մասին հրավիրված մամուլիս ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա իսկապես ռեալ առաջարկ է և համարում եմ, որ իրատեսական է և մեր նախընտրական ծրագրում դա անպայման ներառելու ենք այդ մոտեցումը։ Դատավորի համար ամենամեծ և ամենակարևոր հանգամանքը իր անկախությունն է»,- նշեց նա։

Այնուհետև, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իր իշխանության ժամանակ երբևէ ունեցել է տարաձայնություններ Վեհափառի հետ և եղե՞լ է արդյոք ցանկություն, որ մեկ ուրիշը դառնա Ամենայն Հայոց Կաթողիկոս, երկրորդ նախագահն ասաց․

«Իմ նախագահության ժամանակ պարբերաբար հանդիպել ենք Վեհափառի հետ։ Որևէ միտք փոխել, ինչ-որ մտնել պատմությունների մեջ ոչ թե չի եղել, նույնիսկ եթե մեկը ինձ ասեր, որ գալու է մի պահ, որ մենք ունենալու ենք այս պատկերը, ես կասեի՝ հոգեկան հիվանդ է հարց տվողը։ Իմ ժամանակ ամենամեծ ծավալի եկեղեցաշինությունն է եղել Հայաստանում։ Դա հենց Վեհափառի շնորհիվ է եղել։ Ինքը կարողացել է և՛ ֆինանսական ինչ-որ միջոցներ հայթայթել, և՛ բավական եկեղեցիներ կառուցվել են այն ժամանակ։ Երբեք չի եղել քննարկում, որը կարող էր փոխադարձ անվստահության ինչ-որ մթնոլորտ ձևավորել։ Հակառակը միշտ ասում էի՝ ի՞նչ է պետք, ինչո՞վ կարող ենք օգնել։ Ես ինքս հորդորում էի, որ մեր պատմական եկեղեցիների վրա մի քիչ ավելի մեծ ուշադրություն դարձնեն։ Այդ կարգի խոսակցություններ են եղել։ Ինձ համար մեր տարածաշրջանում փոքր երկրի համար, փոքր ժողովրդի համար ազգային ինքնությունը դա այն ցեմենտն է, որը այդ պետականությունը ամուր է պահում: Եթե ուզում ես այդ պետականությունը քանդվի, ուրեմն ինքնությունը թուլացրու։ Ինձ մոտ դա աքսիոմատիկ մոտեցում էր և ես այդ մոտեցումը ունենալով՝ չէի կարող ուրիշ կարգի հարաբերություններ ձևավորել եկեղեցու հետ: Չի եղել որևէ տարաձայնություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։Ի՞նչ էր 44–օրյա պատերազմը։ Դավադրությո՞ւն Հայաստանի ու Արցախի դեմ, Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոխություն–իշխանափոխության ուղիղ հետեւա՞նք, աշխարհաքաղաքական...

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հերթական խոշոր հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «World Challenge Cup» (Աշխարհի մարտահրավերի գավաթ) հեղինակավոր մրցաշարում հայ մարզիկն...

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։ Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և...