«Ի դեպ»․ «Ժողովրդի իշխանությունը» չի ուզում շփվել ժողովրդի հետ

27 Հոկտեմբերի, 2025

Ի դեպ, «Մեր երկրում մամուլը երբեք չի եղել այնքան ազատ, որքան հիմա»․ Այս նախադասությունը Նիկոլ Փաշինյանն արտասանել է 2018 թվականից ի վեր ամեն տարի, անգամ տարին մի քանի անգամ։

Այսօր Փաշինյանը խորհրդարանում էր՝ ներկայացնելու հաջորդ տարվա բյուջեի նախագիծը․ լրագրողների մուտքը արգելված էր։ Առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոչընդոտներ է ստեղծում լրագրողների համար․ եղել են դեպքեր, երբ անգամ լրագրողների համար հատկացված օթյակից են նրանց դուրս հանել՝ դահլիճում կատարվողը չֆիքսելու համար։

Բայց Փաշինյանի այս վերաբերմունքը միայն լրագրողներին ուղղված չէ։ Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցում էր կեղծ պատարագի, որտեղ, բացի կարգալույծ հռչակված քահանայից, մնացած քահանաների մուտքն էր արգելված։ Ավելին, հոգևորականներին հրավիրել էին քննչական կոմիտե հարցաքննության՝ այդ արարողությանը չմասնակցելու համար։ Նպատակն էր, որ այդ արարողությունն անցկացնի կարգալույծ եղած հոգևորականը։

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը իրեն լավ է զգում միայն ՔՊ-ականների նեղ շրջապատում, հնարավոր ամեն եղանակով խուսափում է ժողովրդից, չնայած իրեն շարունակում է կոչել ժողովրդի իշխանություն։

Նմանատիպ նյութեր

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...