«Ի դեպ»․ Ո՞վ ունի իրավունք խաղաղությունից խոսելու

8 Հոկտեմբերի, 2025

Ի դեպ, այս իշխանությունը շարունակաբար բոլոր հարթակներից խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, ասում, թե խաղաղություն է բերել և ավելին՝ առաջիկա ընտրությունները լինելու են խաղաղության մասին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, իրենք խաղաղություն բերողներն են, ընդդիմությունը՝ հակառակը։

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ընթացքում ուշագրավ արձանագրում է արել՝ նախկինում խաղաղությունից չէին խոսում, որովհետև խաղաղություն էր։

Երկրորդ նախագահը հիշում է իր կառավարման շրջանը, որը եղել է Հայաստանի երրորդ հանրապետության ամենախաղաղ փուլը։ Ըստ երկրորդ նախագահի՝ խաղաղությունից կարող է խոսել ընդդիմությունը, Փաշինյանը՝ երբեք, որովհետև 7 տարվա իշխանության ընթացքում Փաշինյանը բերել է 3 պատերազմ։

Բայց երկրորդ նախագահը նաև նշում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի ընտրություններին ներկայանալու որևէ թեզ, որևէ խոստում, որովհետևմինչ այս տված բոլոր խոստումները տապալել է։

 

 

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վաղարշապատ»...

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

  Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել Հայաստանում էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացմանը։ Մասնավորապես, Իրանը պատրաստ է օգտագործել իր տեխնիկական և ինժեներական հնարավորությունները Հայաստանում նավթավերամշակման...

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

«Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ մասնակցում էի Հայաստան խմբակցության կողմից կազմակերպված ԱԺ լսումներին։ Լուռ հետևում էի ելույթները։ Խոսվեց քաղբանտարկյալների, հետապնդումների ու հալածանքների մասին։ Այո, 2018 թվականից...

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գրել է․ «Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի փողոցային խոսույթին… Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք։ Ձեր պաշտոնը Ձեզ պարտավորեցնում է բարձրացնել խոսքի մակարդակը, ոչ թե իջեցնել այն։ Ամենայն Հայոց...

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց...