Եվրապաշտոնյաները իրենք են բացահայտում Փաշինյանի սուտը․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ․ Խամոյան

8 Սեպտեմբերի, 2026

«Այո՛, ես ուրախ եմ, որ եվրապաշտոնյաները հենց իրենք են բացահայտում Նիկոլ Փաշինյանի սուտը։

Հայաստանը չի դառնալու Եվրամիության անդամ առաջիկա տասնամյակում, 20-ամյակում։ Եվ նաև կեղծիք է, որ 2029 թվականին վիզաների ազատականացման գործընթացն ամբողջական փուլ է մտնելու, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն առանց վիզայի ճամփորդելու են Եվրոպա։

Ես նաև մի դիտարկում եմ ուզում անել։ Մեր քաղաքացիները շատ հաճախ Եվրամիությանն անդամակցությունն ասոցացնում են վիզաների ազատականացման հետ։ Դրանք, ըստ էության, երկու տարբեր գործընթացներ են։ Բայց, այո՛, երեկ հայտարարություն եղավ, որ 2029 թվականին իրատեսական չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարողանան առանց վիզայի մեկնել Եվրոպա։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնում, վստահեցնում էր, նաև հայտարարություններ էր անում և Կառավարության ծրագրում ամրագրում էր, որ այդ գործընթացը 2029 թվականին կյանքի կկոչվի»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Խաղաղության գործընթացն ավարտելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն. Բայրամով

Խաղաղության գործընթացն ավարտելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի վերջնական ավարտը Բաքուն կապում է Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:...

Պետտուրքն ավելանում է. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ 250,000 դրամ, հրաժարվելու՝ 1,5 մլն դրամ

Պետտուրքն ավելանում է. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ 250,000 դրամ, հրաժարվելու՝ 1,5 մլն դրամ

ՆԳՆ-ն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանել 250,000 դրամ՝ գործող 50,000 դրամի փոխարեն, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ՝ գործող 150,000 դրամի փոխարեն։ Համապատասխան նախագիծը ՆԳՆ–ն նախօրեին...

Արևմուտքը դառնում է Զելենսկու հանցակիցը. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը դառնում է Զելենսկու հանցակիցը. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը, առանց արձագանքի թողնելով Վլադիմիր Զելենսկիի «օդային շանտաժը» Ռուսաստանի հասցեին, դառնում է Կիևի հանցագործությունների ուղղակի հանցակիցը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Նրանք,...

Ադրբեջանում գտնվող 19 անձինք ՀՀ անձնագիր կրող անհատներ են. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանի խոսքը՝ ադրբեջանական բանտից

Ադրբեջանում գտնվող 19 անձինք ՀՀ անձնագիր կրող անհատներ են. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանի խոսքը՝ ադրբեջանական բանտից

Իմացած եղեք՝ դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝ ձեր. Դավիթ Իշխանյանի խոսքը՝ ադրբեջնական բանտից Ադրբեջանական մամուլից տեղեկացա, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան, տիկին Սաբինա Ալիևան, օրեր առաջ անդրադարձ է ունեցել Ադրբեջանում գտնվող հայ կալանավորներին,...

Պետք է խիստ գնահատական տալ Վենետիկի հանձնաժողովի որոշումը նսեմացնող իրավապահներին․ Վարդևանյան

  «Սահմանադրական դատարանի որոշման ուժով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պարտականությունն է առաջադրել նախագահի տեղակալի թեկնածու, և Դոնթի բանաձևի իրացման տեսանկյունից պետք է իրականացվի նաև դրա երաշխավորումը։ Ես առնվազն երեկ մասնակցել եմ...