«Ի դեպ»․ 9 միլիարդ ներդրում, թե՞ 9 միլիարդ պարտավորություն

10 Փետրվարի, 2026

Ի դեպ, երկօրյա այցով Հայաստանում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Փաշինյանն ու Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Այնուհետև երկուստեք հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով։

Հենց հայտարարությունների պահից էլ սկսվեցին այսպես ասած տարաձայնությունները։ Թարգմանիչը սխալ էր թարգմանել ԱՄՆ փոխնախագահի խոսքը՝ ասելով, իբր ԱՄՆ-ն 9 մլրդ դոլարի ներդրում է ունենալու Հայաստանում։ Իսկ իրականում պարզվեց՝ ո՛չ թե ներդրում է լինելու, այլ Հայաստանը պարտավորվել է 5 մլրդ դոլարի ամերիկյան սարքավորումներ գնել մոդուլային ատոմակայան կառուցելու համար, այնուհետև 4 միլիարդ դոլար՝ դրանց սպասարկման համար։

Կառավարությունից փորձեցին արդարանալ՝ պնդելով, թե Վենսի խոսքը սխալ թարգմանել է ամերիկյան կողմը, բայց արդյո՞ք դա էր կարևորը, թե, օրինակ, այն, որ Հայաստանը 9 մլրդ դոլարի գնում է  անելու ԱՄՆ-ից, որն անգամ պատրաստի փորձ չունի մոդուլային ատոմակայանի ոլորտում։ Արդյոք Հայաստանը գիտակցված ընտրո՞ւմ է իր էներգետիկ ապագան, թե՞ հերթական անգամ կանգնած է արտաքին քաղաքական պարտավորությունների առաջ։

Եվ վերջապես․ ի՞նչ է ստանում այս գործարքներից Հայաստանը և, հետաքրքիր է, ի՞նչ կստանար, եթե ունենար հայկական շահերով առաջնորդվող իշխանություն։

 

Նմանատիպ նյութեր

Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը

Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը

Հայաստանի հետ «խաղաղության գործընթացի անշրջելիությունն» ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև առկա՝ Բաքվի գնահատմամբ, անհամապատասխանությունը։ Այս մասին Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում...

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում, գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ...

Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան

Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան

Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը: Այս մասին Ստրասբուրգից հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ...

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացման հիմնական առաջնահերթությունները՝ առանձնացնելով պարենային և էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև արտաքին...

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․ «Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր...