«2022 թվականի դեկտեմբերի 29-ին կառավարության որոշմամբ ձեզ համար հոգեհարազատ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կառավարությունը 5 միլիարդ դրամի գրանտ է տվել՝ չորս ֆուտբոլային խաղադաշտ կառուցելու համար։ 2,5 միլիարդ դրամը միանգամից փոխանցում է ֆուտբոլի ֆեդերացիային։ Անցնում է երկու տարի։ 2025 թվականի օգոստոսին ԿԳՄՍ նախարարին հարցնում եմ՝ այդ փողը, որ տվել եք ֆուտբոլի ֆեդերացիային, խաբար կա՞ այդ փողից։ Երկու տարի է անցել, էլի, կարելի էր դաշտերը սարքել, ծաղկացնել։ Ինձ պատասխանում են, որ քննարկվում է նախագծանախահաշվային նախագծերի համար մրցույթ հայտարարելը։ Դեռ ասում են՝ մի դաշտ էլ չեն կարողանում գտնել։
Ձեր պատասխանում, իմիջիայլոց, չասեք, որ չասեք, որ Իջևանում մարզադաշտ է կառուցվել կամ կառուցվում է, որովհետև դա նոր մարզադաշտ է, իսկ 2022 թվականին կառավարությունը տվել է Իջևանի նախկին մարզադաշտի վերանորոգման համար։
Կարո՞ղ եք ասել՝ 2026 թվականի օգոստոսն ենք, ի՞նչ լուր կա այդ չորս մարզադաշտերից, որոնց համար, կրկնում եմ, դեռ 2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը 2,5 միլիարդ դրամ է տվել»,- այս հարցն է ուղղել ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




