Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելը. Իշխան Սաղաթելյան

19/03/2025 11:07

«Հրաժարվելով Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, Հայաստանի գործող իշխանությունները փաստացի օգնում են Ադրբեջանին լեգիտիմացնել Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայության դեմ իրագործած հանցագործությունները և սրբագրել պատերազմական հանցագործություններ ու էթնիկ զտումներ իրականացնող բռնապետի իմիջը»,- ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա հարցադրում է արել՝ ի՞նչ է նշանակում Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելը, ապա շարունակել. «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Առաջինը վերաբերվում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո արձանագրված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:

Հրաժարվել այս գանգատից, նշանակում է հրաժարվել ադրբեջանական գործողությունների դատապարտումից և անուղղակի արդարացնել Ադրբեջանի ոտնձգությունները։

Երկրորդ գանգատը վերաբերվում է Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին ու բանտարկությանը։

Հրաժարվել այս գանգատից, նշանակում է հիմնավորել Արցախի գոյությունը հանցագործություն համարող Ադրբեջանի մեղադրանքը, դեռ ավելին՝ Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանն էլ ճանաչել հանցակիցներ։

Երրորդ գանգատը վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին։

Հրաժարվել այս գանգատից, կնշանակի՝ լեգիտիմացնել ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը Հայաստանի սուվերեն տարածքում։

Նշենք, որ այս պահին ՀՀ շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։

Բացի սա, Հայաստանն ունի նաև 1990-ականներից Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքներ։

Չորրորդ գանգատը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2022 թվականի մարտից հետո ծավալված իրադարձություններին, որը ներառում է Փառուխ և Քարագլուխ գյուղերի մոտ տեղի ունեցած մարտերը, Լաչինի միջանցքի արգելափակումը, Արցախի շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերին արցախահայերի բռնի տեղահանության փուլը:

Հրաժարվել այս գանգատից, կնշանակի արդարացնել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում, ռազմական ագրեսիան ՀՀ տարածքում։

Նշենք, որ մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որը ներկայացվել է ռասսայական խտրականության բացառման կոնվենցիայի հիմքով։

Այս գանգատը վերաբերում է նաև արցախցիների գույքային պահանջներին։

Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիների մեծամասնությունը որպես գույքային պահանջ միջազգային դատարան առանձին հայցեր չի ներկայացրել այն ակնկալիքով, որ Հայաստանի կառավարությունն իրենց անունից կներկայացնի իրենց շահերը, իսկ այս գանգատից հրաժարվելու դեպքում արցախահայերի գույքային իրավունքները կմնան չպաշտպանված։

Նշենք, որ 2020 թվականի պատերազմի մասով հայցեր ներկայացնելու ժամկետներն անցել են, և եթե Հայաստանը հրաժարվի այս գանգատից, ապա անհատները զրկված են լինելու դատարան դիմելու հնարավորությունից»։

Թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 7 550 280 դրամ

Հայաստան-Թուրքիա կարգավորմանը նպաստելու նպատակով կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար կատարվել են տեղափոխման, կեցության և սննդի ծախսեր, որոնք ընդհանուր կազմել են 7 550 280 դրամ։ Այս մասին Ինֆորմացիայի...

Փաստաբանը հրապարակել է Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններից երկուսի լուսանկարները

Փաստաբան Ռոման Երիցյանը հրապարակել է արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններից երկուսի լուսանկարները եւ գրառում արել: «Հրապարակում եմ Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններից երկուսի լուսանկարները։ Առաջին լուսանկարում ոստիկանության Լոռու մարզային...

Փաշինյանի կառավարությունը 750 մլն դոլար եվրոբոնդ է թողարկում, որ բյուջեի դեֆիցիտը փակի

«Իհարկե բարձր տոկոսով պարտք վերցնելը ավելի քիչ ձեռնտու է քան ցածր տոկոսով, սա պարզ տրամաբանություն է. Նախկինում, երբ որ մենք թողարկել ենք եվրոբոնդեր, մասնավորապես վերջին անգամ 2021 թվականին, այն ժամանակ միջազգային շուկան եղել է ավելի ցածր...

ՔՊ պատգամավորներից մի քանի հոգի հոգի են, որ իրավաբան են և կարող են այս կամ այն կերպ ադեկվատ գնահատել իրողությունները․ Հովիկ Աղազարյան

ԱԺ պատգամավոր, նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը կարծում է, որ խորհրդարանական առաջիկա քառօրյային ՔՊ-ականները կբավարարեն դատախազի միջնորդությունը և իրեն անձեռնմխելիությունից կզրկեն։ Բացատրում է...

Երկրաշարժից հետո ռուսների ուղարկած շինմատերիալով կարելի էր մի Հայաստան կառուցել․ Վարդան Ղուկասյան 

«Հիշում եք, Լևոն Տեր-Պետրոսյանը, որը եվրոպամետ է և սրանց հոգևոր հայրն է քաղաքական առումով, այստեղ հիշում եք ինչքան կռաններ կային մինչև Մուշ թաղամասը, այդ կռաններով երկու Լենինական կկառուցվեր, ամբողջ այդ կռանները ծախեցին, տարան Երևան։...

Երբ մենք ունեինք ուժեղ ղեկավարներ, ոչ մեկ չէր խոսում Հայաստանի դեմ պատերազմից․ քաղաքացի

Չեմ վստահելու երբեք ու պայքարելու եմ մինչև վերջ, որ ինքը գնա։ Այս մասին երեկ՝ մարտի 18-ին, ասաց «Չեմ Վստահում» Նիկոլ Փաշինյանի իշխանությանը խորագրով ակցիայի մասնակիցներից մեկը: «Իրանց վարած քաղաքականությունը այսօր հայ երիտասարդությանը ու...

Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևի նպատակը հայ բնակչության վերադարձն է պատմական հայրենիք. Հայտարարություն

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Դիվանագետների համահայկական խորհուրդը ողջունում է Շվեյցարիայի համադաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի կողմից «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի...

Եկավ իշխանության սուտ խոստումներով, դարձավ ամենամեծ թալանչին․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին

Վստահելու տեղ չի թողել, որ վստահենք: Այս մասին երեկ՝ մարտի 18-ին, ասաց «Չեմ Վստահում» Նիկոլ Փաշինյանի իշխանությանը խորագրով ակցիայի մասնակիցներից մեկը: «Ինքը եկավ իշխանության սուտ խոստումներով, նախկիններին քավության նոխազ դարձնելով՝...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Զոհվածների մայրերը, այրիները ակցիա են անում՝ իրենց նկատմամբ ապօրինությունների դեմ

Երևանում գտնվող շենքերից մեկը, որում ապրում են զոհված, հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով զինծառայողների ընտանիքներ, հանվել է աճուրդի։ Բնակիչները դատական գործընթացի մեջ են, սակայն պետգույքի կառվարման կոմիտեն,...