ՔՊ պատգամավորներից մի քանի հոգի հոգի են, որ իրավաբան են և կարող են այս կամ այն կերպ ադեկվատ գնահատել իրողությունները․ Հովիկ Աղազարյան

19 Մարտի, 2025

ԱԺ պատգամավոր, նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը կարծում է, որ խորհրդարանական առաջիկա քառօրյային ՔՊ-ականները կբավարարեն դատախազի միջնորդությունը և իրեն անձեռնմխելիությունից կզրկեն։ Բացատրում է այսպես․ «ՔՊ խմբացության պատգամավորներից ընդամենը մի քանի հոգի հոգի են, որոնք իրավաբաններ են և կարող են այս կամ այն կերպ ադեկվատ կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսները էդքան իրավական գիտելիքներ չունեն և հետևաբար, պետք է հնաավորություն տան դատախազությանը և մյուս մարմիններին սկսելու գործընթաց՝ պարզելու ինչ է տեղի ունեցել»։

Նա համոզված է, որ դա քաղաքական որոշում է։ «Պարոն Փաշինյանի նպատակը ինձ մանդատից զրկելն է, և դրա համար կա շատ գեղեցիկ, ռեալ ճանապարհ՝ Գյումրի ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրում, և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների: Հետևաբար բոլորը այդ թվում նաև ես զրկվում ենք մանդատից»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը. Պեսկով

Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը. Պեսկով

Ռուսաստանը չի ցանկացել և չի սկսել Ուկրաինայի պատերազմը, այլ փորձում է ավարտին հասցնել այն։ Նյու Դելիում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ընդառաջ հնդկական ԶԼՄ-ների համար անցկացված ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի...

Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները. փոխնախարար

Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի...

Երևանի և Բրյուսելի ձևակերպումների միջև էական տարբերություն կա. ե՞րբ տեղի կունենա վիզաների ազատականացումը. «Արմլուր»

Երևանի և Բրյուսելի ձևակերպումների միջև էական տարբերություն կա. ե՞րբ տեղի կունենա վիզաների ազատականացումը. «Արմլուր»

Հայաստանի իշխանությունների՝ մինչև 2029 թվականը Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի հասնելու հայտարարությունների ֆոնին Բրյուսելից հնչել է ուշագրավ պարզաբանում․ Եվրահանձնաժողովը 2029 թվականը որպես վիզաների ազատականացման վերջնաժամկետ չի հաստատում։ Գրում է «Արմլուր»-ը:...

Գործն այնքան անհեթեթ է եղել, որ նույնիսկ մեծն Մասիս Մելքոնյանը չի կարողացել կալանք տալ․ Լևոն Քոչարյան

  «Այդ գործով կալանքի են տարել մի կնոջ, և գործը վիճակահանությամբ մակագրվել էր Մասիս Մելքոնյանին։ Ու պատկերացնո՞ւմ եք՝ Մասիս Մելքոնյանը տնային կալանք է տվել․ այնքան անհեթեթ է եղել։ Այսինքն՝ դատարանում այն կարգի չեն կարողացել ոչ մի ձև...

Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան

Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան

Մեր օրվա մեծ մասն անցնում է խցանումների մեջ՝ քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Խնդրի կարգավորման համար տարիներ շարունակ առաջարկել ենք լուծումներ՝ սկսած փողոցների երթևեկելի հատվածներում ապօրինի...