Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևի նպատակը հայ բնակչության վերադարձն է պատմական հայրենիք. Հայտարարություն

19 Մարտի, 2025

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Դիվանագետների համահայկական խորհուրդը ողջունում է Շվեյցարիայի համադաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի կողմից «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» անվանումը ստացած բանաձևի ընդունումը՝ որպես շարունակություն և ամփոփում 2024թ. դեկտեմբերի 17-ին Համադաշնության խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի կողմից ընդունված նույն առաջարկի:

Ընդունված բանաձևը, որ այդ երկրի օրենսդրության համաձայն պարտադիր կատարման իրավական ակտի ուժ է ստանում, նախատեսում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն ծավալելու նպատակով հատուկ հարթակ ձևավորելու Շվեյցարիայի իշխանությունների պարտավորությունը: Իսկ հեռահար նպատակը բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձն է պատմական հայրենիք:

Վերոնշյալ արձանագրումները հստակ ու անկողմնակալ հիշեցումներ են այն իրողության, որ Արցախի էջը չի կարող փակվել ուժի կիրառմամբ, էթնիկ զտումներով և ցեղասպանական գործողությունների սպառնալիքով: Անգամ հայաթափված վիճակում Արցախի հիմնախնդիրը չի կարող համարվել լուծված:

Այս իմաստով Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևը գալիս է լրացնելու 2023թ. նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումը և Եվրոպական խորհրդարանի 2024թ. մարտ ու հոկտեմբեր ամիսներին ընդունած բանաձևերը, որտեղ վերահաստատված են բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքը: Թվարկված բոլոր փաստաթղթերը վկայում են, որ կա միջազգային հստակ և աներկբա ընկալում Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման հարցով, որ առանց այդ խնդրին անդրադառնալու հնարավոր չի լինելու տևական ու կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանում:

Մենք կարևորում ենք նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով ստեղծված Հանձնախմբի բեղմնավոր գործունեությունը, որի ջանքերով անցած մեկ տարվա ընթացքում բավարար հիմքեր են ստեղծվել տարբեր երկրներում և միջազգային կառույցներում մեծածավալ աշխատանք իրականացնելու համար: Միևնույն ժամանակ ստիպված ենք փաստել, որ այս պատասխանատու գործում ՀՀ իշխանությունները բռնել են անտարբեր դիտորդի դերը:

Խորհուրդը կոչ է անում բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք անկեղծորեն ցանկանում են նպաստել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատմանը, գործնականում սատարել Շվեյցարիայի խորհրդարանի որոշմանը՝ հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսություն սկսելու և իրական հաշտեցման ճիշտ հիմքեր ձևավորելու համար»:

 

Նմանատիպ նյութեր

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու...

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի...

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական ​​դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի...

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ...