Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները․ «Փաստ»

14 Հունիսի, 2025

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ բուռն կրքեր էին բորբոքվել: Այն աստիճան բուռն, որ նույնիսկ երդվյալ քպականները թեթևակի «իրար կպան»: Չէ, հարցը, որ հանձնաժողովի օրակարգում էր, քպական իշխանության վարած «քաղաքականության» հետևանքով ահագնացած արտաքին սպառնալիքներին ուղղակիորեն չէր առնչվում, այլ անուղղակիորեն: Խոսքը քպական «փայլուն գլուխներում» ծագած այն մտքի մասին է, որ եթե անհնար է պայքարել զորակոչային ու նախազորակոչային համակարգված կոռուպցիայի դեմ, ապա եկեք այն օրինականացնենք:

Սա՝ եթե ընդհանրացնելու լինենք ընդհանուր գաղափարը: Կարճ ասած՝ խոսքը «բանակից փողով ազատվելու» դրոշման ստացած օրենսդրական փաթեթի մասին է, որի անվանական նախաձեռնողը քպական Հայկ Սարգսյանն է, և որին կողմ է կառավարությունը: Բայց խնդրահարույց և հանրության կողմից ծաղրական և կոշտ արձագանքների արժանացած նախագիծը «ճյուղային» հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ. անհրաժեշտ էր 6 «կողմ» ձայն, քվեարկությամբ պարզվեց՝ 5 «կողմ» է, իսկ հանձնաժողովի քպական անդամներից մեկն էլ… «ձեռնպահ» քվեարկեց:

Դրանից հետո մթնոլորտն ավելի շիկացավ: Փոխադարձ կսմթոցներ հնչեցին հենց քպականների միջև: Կարելի էր երկար հետևել այդ «աչք շոյող» իրարուտոցուն, բայց այստեղ հետաքրքիր են նաև այլ հանգամանքներ: Նախ՝ բանից պարզվեց, որ իրենք՝ քպականներն էլ կամ նրանց մի որոշակի մասը այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ են ուզում անել, բացի այն, որ ուզում են օրինականացնել կաշառակերությունը:

Պարզվեց նաև, որ Նիկոլ Փաշինյանն ու քպական քարոզչությունը ստում են (մեծ նորություն չէ, իհարկե), երբ հայտարարում են, թե «համակարգային կոռուպցիա չկա»: Այդ քարոզչական թեզը շարունակաբար հերքում է հենց օրենսդրական նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը, երբ հետևողականորեն հայտարարում է, որ անխտիր բոլոր հարուստների զավակները այս կամ այն կերպ խուսափում են պարտադիր զինծառայությունից: Ավելին, նա նշեց, որ չի տեսել, որ որևէ հարուստի զավակ պատերազմում զոհված լինի։ Նա պարզ հայտարարեց, որ եթե նախագիծը չընդունվի, կասկածի տեղիք է լինելու, որ բանակի և բժշկական հանրույթի միջև փոխհամաձայնեցված կոռուպցիոն սխեմաներ են գործում։

Այսինքն, փաստացի բավականին թափանցիկ ակնարկներ արվեցին առ այն, որ հիշյալ օրինագծի ընդունումն արգելակելու նպատակը առաջիկա զորակոչի ընթացքում ինչ-ինչ կոռուպցիոն ռիսկերի հնարավորություն տալն է: Բնականաբար, կարող են նաև հակադարձ մեղադրանքներ հնչել, որ խնդրահարույց օրինագծի ընդունմանը ձգտող շրջանակներն էլ իրենց որոշակի շահերն ունեն: Սա այն դեպքերից է, երբ ուզում ես ասել՝ հանգստացեք, երկուսդ էլ ճիշտ եք:

Իսկ մեծ հաշվով, հիմնականն այն է, որ ներկայացված է այն աստիճան «հում» և անհեթեթ նախագիծ, որ նույնիսկ քպականների մեջ են գտնվել անձինք, որոնք դա հասկանում են և դեմ են դրան, որքան էլ որ դա զարմանալի հնչի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Արևմուտքը Հայաստանին անվտանգության երաշխիքներ չի առաջարկել․ Գրիգորյան

  «Հայաստանի իշխանությունները և նրանց մոտ կանգնած ուժերն անդադար խոսում են այն մասին, որ Հայաստանը ստիպված էր գնալ այս քայլին, որովհետև գործող անվտանգության համակարգը բավարար չէ Հայաստանի համար։ Նախ՝ Հայաստանում երբեմն անվտանգության...

Հայկական կողմը իրանցի գործընկերներին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն զինվորականների չի տեղակայի այդ տարածքում. Իրանի ԱԳՆ

Հայկական կողմը իրանցի գործընկերներին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն զինվորականների չի տեղակայի այդ տարածքում. Իրանի ԱԳՆ

Հայկական կողմը իրանցի գործընկերներին հավաստիացրել է, որ «Թրամփի ուղու» իրականացման շրջանակում ամերիկյան զինվորականներ չեն տեղակայվի այդ տարածքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ հայկական...

Ազգային ուժերը կարող են հասնել նրան, որ Հայաստանում վերականգնվի վերջնական խաղաղությունը․ Նարեկ Կարապետյան

  «Ո՞վ է եռապատկել Եռաբլուրը․ եռապատերազմի կուսակցությունը։ Ո՞վ է մեզ բերել երեք պատերազմ․ եռապատերազմի կուսակցությունը։ Ո՞վ է մեզ բերել երեք պարտություն․ եռապատերազմի կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Իրենց...

Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի պողոտայի խաչմերուկում. իրազեկում

Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի պողոտայի խաչմերուկում. իրազեկում

Նոյեմբերի 10-ից Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Նշված խաչմերուկում Հերացու փողոցի կողմից դեպի Սարալանջի պողոտա ուղղության ձախ եզրային գոտուց...

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը լավագույնն էր, ինչ մենք կարող էինք ստանալ 44-օրյա պատերազմից հետո․ Բալասանյան

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը շարունակում է գործել, որովհետև, համաձայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի, չորս տարի վեց ամիս անց, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենար, այն ավտոմատ կերպով երկարաձգվելու էր։ Այսինքն՝ 2025 թվականի մայիսից հետո...