Ի՞նչ ունեցվածքով համակարգը լքեց Տիգրան Գաբրիելյանը. «Ժողովուրդ»

20 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի կադրերը մեկը մյուսի հետեւից ազատվում են պաշտոններից։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը տարբեր հիմնադրամներում աշխատելուց հետո՝ 2018 թվականից սկսել է պետական պաշտոններ ստանձնել. գյուղատնտեսության նախարարի տեղակալ, ապա էկոնոմիկայի նախարարի տեղակալ, իսկ վերջերս ազատվեց ՇՄՆ փոխնախարարի պաշտոնից։

Իսկ ի՞նչ ունեցվածքով համակարգը լքեց Տիգրան Գաբրիելյանը։

Նախկին փոխնախարարը, համաձայն 2024 թվականի հայտարարագրի, 2011 թվականին ձեռք է բերել բնակարան Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։

Սեփական տրանսպորտային միջոց Գաբրիելյանը չի հայտարարագրել, սակայն շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող Lexus մակնիշի մեքենան։

Նրա բանկային ավանդները կազմում են 69 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ գրեթե 11 մլն դրամ, 3,5 հազար դոլար, 1.73 եվրո։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 12 հազար դոլար։

Տիգրան Գաբրիելյանի՝ նախորդ տարվա եկամուտը կազմել է 52 մլն 88 հազար դրամ, որից 15 մլն դրամն աշխատանքի վարձատրություն է ՇՄ նախարարությունից, իսկ 2 մլն 693 հազարը ՀՀ ՊԵԿ-ից ստացած եկամտային հարկի վերադարձ է։ Եկամտի մյուս մասը վարկեր են «Ակբա» բանկից եւ «Ամերիաբանկից»։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 895 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչը մարելու համար էլ նախկին փոխնախարարը ՊեԿ-ից ստացել է եկամտահարկի վերադարձ։

Տիգրան Գաբրիելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ

ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ

Միացյալ Նահանգները կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել, պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք ի վիճակի ենք ոչնչացնել այս ամբողջ վայրը։ Մենք չենք ուզում դա անել», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ՝ պատասխանելով Իրանի մասին հարցին։ Նա...

Ինդոնեզիայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լաբուան Բաջո քաղաքից 161 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 188,000 մարդ: Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա: Նախնական տվյալներով...

Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ

Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 5-11-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, -Արաբկիրում՝ ամբողջ շաբաթ, -Շենգավիթումօգոստոսի 5-6-ը և...

Ուժեղ քամու հետևանքով Երևանում և մարզերում վնասվել են տանիքներ, մեքենաներ, տապալվել ծառեր

Ուժեղ քամու հետևանքով Երևանում և մարզերում վնասվել են տանիքներ, մեքենաներ, տապալվել ծառեր

Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղաքունքի և Կոտայքի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում՝ հորդառատ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում՝ հորդառատ

Օգոստոսի 15-19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ն առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։...