Ի՞նչ ունեցվածքով համակարգը լքեց Տիգրան Գաբրիելյանը. «Ժողովուրդ»

20 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի կադրերը մեկը մյուսի հետեւից ազատվում են պաշտոններից։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը տարբեր հիմնադրամներում աշխատելուց հետո՝ 2018 թվականից սկսել է պետական պաշտոններ ստանձնել. գյուղատնտեսության նախարարի տեղակալ, ապա էկոնոմիկայի նախարարի տեղակալ, իսկ վերջերս ազատվեց ՇՄՆ փոխնախարարի պաշտոնից։

Իսկ ի՞նչ ունեցվածքով համակարգը լքեց Տիգրան Գաբրիելյանը։

Նախկին փոխնախարարը, համաձայն 2024 թվականի հայտարարագրի, 2011 թվականին ձեռք է բերել բնակարան Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։

Սեփական տրանսպորտային միջոց Գաբրիելյանը չի հայտարարագրել, սակայն շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող Lexus մակնիշի մեքենան։

Նրա բանկային ավանդները կազմում են 69 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ գրեթե 11 մլն դրամ, 3,5 հազար դոլար, 1.73 եվրո։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 12 հազար դոլար։

Տիգրան Գաբրիելյանի՝ նախորդ տարվա եկամուտը կազմել է 52 մլն 88 հազար դրամ, որից 15 մլն դրամն աշխատանքի վարձատրություն է ՇՄ նախարարությունից, իսկ 2 մլն 693 հազարը ՀՀ ՊԵԿ-ից ստացած եկամտային հարկի վերադարձ է։ Եկամտի մյուս մասը վարկեր են «Ակբա» բանկից եւ «Ամերիաբանկից»։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 895 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչը մարելու համար էլ նախկին փոխնախարարը ՊեԿ-ից ստացել է եկամտահարկի վերադարձ։

Տիգրան Գաբրիելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

Ավելի քան 8 ամիս տևած գրագրությունը ցույց է տվել, որ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը (ԱԳՄԱՆ, նախկինում՝ ԱԳՆ) չի ցանկանում պատասխանել ԹՐԻՓՓ (TRIPP)-ի վերաբերյալ հարցերին։ Գրում է «Հետք»-ը: «Հետքի» ընթերցող Արտյոմ Բաղդասարյանի նամակագրությունը...

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է. վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է. վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ...

Փաշինյանը չունի այն ռեսուրսները, որ իրեն թույլ կտան Ալիևի նման բռնապետի վերածվել․ Խուդոյան

«Ինչպես ցանկացած ավտորիտար պետությունում քաղաքական հետապնդումների դեպքում, նախ և առաջ պետք է դրա մասին շատ խոսել, պետք է օգտագործել իրավական գործընթացները երկրի ներսում և դրսում և, որ ամենակարևորն է, ինչը որ գործում է ավտորիտար...

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 5-ի և 7-ի երեկոյան հնարավոր է, 6-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ին՝ գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են...

ԵԽԽՎ զեկույցն անարդար է գտնվել օտարերկրյա ճնշումների մասով․ Լևոն Քոչարյան

  «ԵԽԽՎ զեկույցը, կարծում եմ, մի քիչ անարդար է գտնվել օտարերկրյա ճնշումների մասով՝ այսպես շատ հստակ առանձնացնելով Ռուսաստանը, իսկ մյուս մասով, հատկապես արևմտյան երկրների միջամտության դրսևորումներին, դեպքերին շատ հպանցիկ է անցնում։...