Ի՞նչ եք սարքել այդ 8 միլիարդ դոլարով․ համոզված եմ՝ զգալի մասը մսխվել է և գնացել է անհայտ ուղղություններով․ Քոչարյան 

23 Մայիսի, 2026

«Պետական պարտքը հասցրել են 15 միլիարդ դոլարի։

Հիմա մի համեմատություն բերեմ։ «Լինսի» ամբողջ ծրագրի գումարը եղել է մոտ 230 միլիոն դոլար։ Այդ 230 միլիոն դոլարով այնքան բան է կառուցվել, որ ես կարող եմ մեկ շաբաթ շարունակ ցույց տալ Երևանում, աղետի գոտում՝ դպրոցներ, փողոցներ, կամուրջներ, թունելներ, շենքեր․ ինչ ասես՝ չենք սարքել։ 230 միլիոն դոլարով։

Լավ, եթե ինֆլյացիան հաշվի առնենք և այն ժամանակվա գումարը դառնա մոտ 400 միլիոն դոլար։ Դուք 8 միլիարդ դոլարով պարտքը ավելացրել եք ու հասցրել եք 15 միլիարդի։

Ի՞նչ եք սարքել այդ 8 միլիարդ դոլարով։ Այդ գումարներով կարելի էր այս երկիրը դրախտ սարքել։ Ես համոզված եմ, որ այդ գումարի մի զգալի մասը մսխվել է և գնացել է անհայտ ուղղություններով։

Համոզված եմ՝ ինչ-որ կրիպտոյի մեջ են մտցրել, որպեսզի հետքեր չթողնեն։ Չեմ կասկածում դրանում, բայց միևնույն է՝ այդ ամենի տեղը գտնելու ենք և հետ ենք բերելու»,- այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Դալարիկում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։ Այս մասին գրում է Ազատությունը։...

Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկանում են ԿԳՄՍՆ-ից։ Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարշավյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարշավյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարշավյան փողոցում, մասնավորապես` Վարշավյան 3 հասցեից մինչև Վարշավյան 2 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը ճանապարահահատվածի...

Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է․ «Կարճ ասած»

Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է․ «Կարճ ասած»

  Նիկոլը իշխանության եկավ՝ շահարկելով Սաշիկի 50/50-ը։ Սաշիկի գործոնը դարձավ Հայաստանում իշխանափոխության հիմքերից մեկը։ Սրանք եկան ու սկսեցին սկզբում այնպես անել, որ որոշ բիզնեսներ փակվեցին։ Հետո սկսեցին խլել բաժնետոմսեր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից, Լիդիան...

2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար. ՔԿ

2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում դեռևս 2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված...