Օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան

26 Հուլիսի, 2026

2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«2026 թվականի օգոստոսը խոստանում է իսկապես բացառիկ լինել երկնքի սիրահարների համար։ Մեկ ամսվա ընթացքում տեղի կունենան մի քանի նշանակալի աստղագիտական երևույթներ՝ Արեգակի լրիվ խավարում, Պերսեիդների աստղաթափի պիկ, և Լուսնի մասնակի խավարում։

Ամենահետաքրքիրը օգոստոսի 12-ն է։ Այդ օրը գրեթե միաժամանակ տեղի կունենան երեք կարևոր իրադարձություններ՝ Արեգակի լրիվ խավարում, Նորալուսին և Պերսեիդների ակտիվության առավելագույն փուլը։ Նման համադրություն հաճախ չի հանդիպում, և հենց դա է 2026 թվականի օգոստոսը դարձնում առանձնահատուկ։

Օգոստոսի 12․ Արեգակի լրիվ խավարում

Օգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև ու որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։

Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։ Եվրոպայի մի շարք երկրներում այն կդիտվի որպես մասնակի խավարում։ Խավարման պահին Լուսինը Երկրից կլինի մոտ 359 445 կմ հեռավորության վրա(միջինը 373320կմ)։ Այդ պատճառով այն երկնքում սովորականից փոքր-ինչ ավելի խոշոր կերևա և ամբողջությամբ կծածկի Արեգակը։ Լրիվ խավարման գոտու լայնությունը կհասնի մոտ 294 կմ-ի, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը կլինի շուրջ 2 րոպե 18 վայրկյան։ Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում, ուստի այս երևույթը մեր երկրից հնարավոր չի լինի դիտել։

Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշեր․ Պերսեիդների աստղաթափը

Նույն գիշերը երկնքում կակտիվանան նաև Պերսեիդները՝ տարվա ամենահայտնի և դիտարժան աստղաթափերից մեկը։Պերսեիդներն առաջանում են, երբ Երկիրն անցնում է Սվիֆթ–Թաթլ գիսաստղի թողած մանր մասնիկների հոսքի միջով։ Մթնոլորտ մտնելիս այդ մասնիկներն այրվում են և երկնքում թողնում վառ հետքեր։ Հայաստանում դիտումների համար լավագույն ժամանակը կլինի՝ 23:00-ից մինչև լուսաբաց, հատկապես՝ 02:00–05:00։ Իդեալական պայմաններում հնարավոր կլինի տեսնել մինչև 100 երկնաքար ժամում։ Ավելին, գագաթնակետի գիշերը երկնքում տեսանելի կլինի մոլորակների շքերթ վեց մոլորակներով՝ Նեպտուն, Սատուրն, Ուրան, Մարս, Մերկուրի և Յուպիտեր։ Իրականում երկնաքարերի թիվը կախված կլինի դիտման վայրից, երկնքի պարզությունից և լույսի աղտոտվածությունից։ 2026 թվականին դիտման պայմանները հատկապես բարենպաստ կլինեն, քանի որ Պերսեիդների պիկը համընկնում է Նորալուսնին։ Լուսնի լույսը չի խանգարի, և թույլ երկնաքարերն ավելի լավ տեսանելի կլինեն։ Դիտումների համար ցանկալի է ընտրել քաղաքային լուսավորությունից հեռու, բաց հորիզոն ունեցող վայր։

Օգոստոսի 27–28․ Լիալուսին

Օգոստոսի վերջին Լուսինը կհասնի լիալուսնի փուլին։ Այս անգամ լիալուսինն առավել հետաքրքիր կլինի, քանի որ այն կուղեկցվի մասնակի Լուսնի խավարումով։

Խավարման առավելագույն փուլը կլինի՝ 04:12 UTC-ին, կամ 08:12-ին՝ Երևանի ժամանակով։

Խավարումը տեսանելի կլինի աշխարհի բազմաթիվ շրջաններից, սակայն Հայաստանի համար կարևոր է հաշվի առնել ոչ միայն խավարման ընդհանուր տեսանելիության գոտին, այլև Լուսնի մայր մտնելու ժամը։ Խավարման որոշ փուլեր կարող են համընկնել արևածագի և Լուսնի մայր մտնելու ժամանակահատվածի հետ, ուստի լավագույն տեսանելիությունը կարող է լինել սահմանափակ»,- գրել է Ազիզյանը։

Նմանատիպ նյութեր

ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»

ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին գրել էինք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրաժեշտ կտա Հայաստանին, 2018-ի ապրիլից պաշտոնավարող դեսպանից ո՛չ Հայաստանի իշխանությունն է գոհ, ո՛չ Ռուսաստանի, համարում են, որ նա իր մեղքի բաժինն ունի, որ Հայաստանում աճում են...

«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»

«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանն այսօր թևակոխել է մի փուլ, որտեղ միաժամանակյա ճնշումները տարբեր ճակատներից սպառնում են խաթարել պետականության հիմքերը։ Երկրի տնտեսության գլխին կախված է ռուսական բնական գազի գնի հնարավոր թանկացման վերահաս աղետը, որն անխուսափելիորեն...

2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար. «Ժողովուրդ»

2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու ամիս պետական մի ամբողջ համակարգ ուսումնասիրել է՝ Ծավի խմելու ջրում սնդիկ կա՞, թե՞ ոչ։ Առողջապահության նախարարություն, Առողջապահության տեսչական մարմին, ՀՎԱԿ, Քննչական կոմիտե, մասնագիտական հանձնաժողովներ, լաբորատոր հետազոտություններ՝...

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ, հաղորդում է Axios-ը։ Հրապարակման համաձայն՝ պատրաստվում է մեկշաբաթյա զանգվածային հարվածների արշավ՝ ուղղված միջուկային օբյեկտների, էներգետիկ օբյեկտների և Իսլամական...

Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

Իրանը չի հրաժարվում դիվանագիտությունից և միջնորդների հետ քննարկում է Հորմուզի նեղուցի բացման 7-օրյա ծրագրի իրականացման ժամկետը կրճատելու հնարավոր ուղիները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ին...