«Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ նկատի ունեի «մուսռ» ասելով: Կոնկրետ՝ ձեզ»․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին

3 Օգոստոսի, 2026

Հուլիսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում հերթական դատական նիստն էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ կարմիր բերետավորներին իբր ծեծի ենթարկելու գործով։ Հարցաքննվում էր վկա ոստիկանը՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայող Սասուն Ստեփանյանը։

Ամբողջ հարցաքննության ժամանակ վկա ոստիկանի ամենաշատ արտահայտած միտքը հետևյալն էր՝ «չեմ հիշում»։

Հրապարակում ենք հատված՝ հարցսաքննությունից, որտեղ հարցեր է ուղղում ոստիկանին Լևոն Քոչարյանը։

  • Մեքենայի մեջ, երբ ինձ նստացրեցին ու այդ քո գործողություններից հետո, ինչպես դու ես ասում, փորձում էիր, նստացնել, որն իրականում հարված էր, այ դրանից հետո ի՞նչ է տեղի ունեցել մեքենայում, ես ի՞նչ էի ասում։ 
  • Մեքենայում սեռական բնույթի հայհոյանքներ էիք հնչեցնում։
  • Ու՞մ էի հնչեցնում։
  • Ոստիկանության ծառայողների հասցեին և մեր հասցեին, բայց ես կոնկրետ չեմ հիշում ներկա պահին՝ ինչ էիք ասում կոնկրետ, և իմ գործընկերները փորձում էին ձեզ հանդարտեցնել։ Ես ավելի շատ կենտրոնացած եմ եղել մեքենան վարելու վրա։
  • Մեքենան կանգնած էր։
  • Շարժվում էր արդեն։ Մեքենան վարել եմ, տարել եմ ոստիկանության բաժին։ Մինչև այդ էլ, ասացի՝ սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում ոստիկանության ծառայողների և մեր նկատմամբ: Իմ գործընկերներն էլ այդ ընթացքում փորձում էին հանդարտեցնել Լևոն Քոչարյանին:
  • Տեղյակ ե՞ս, որ այդ «հանդարտեցնելու» արդյունքում ես ստացել եմ մարմնական վնասվածքներ, որը հաստատած է դատաբժշկի եզրակացությամբ: Ձեզնից ոչ մեկ ոչ մի վնասվածք չի ստացել, նույնիսկ քերծվածք չունի։ Տեղյա՞կ ես թե չէ:
  • Ոչ։
  • Մինչև այդ ի՞նչ եմ ասել, կհիշե՞ք․ կամ եթե տեսանյութերը տեսել եք, կա դա,  կողքից նկարում են։ Մեքենայի մեջ երևում է, որ ես ինչ-որ բան եմ դեպի տեսախցիկը նայելով՝ ասում։ Նայե՞լ եք տեսանյութը, վստըահ եմ նայել եք։
  • Չեմ հիշում։
  • Ես փորձեմ հիշեցնել․ ասում եմ՝ «մուսռը խփում ա ինձ»։ Այ ի՞նչ ա «մուսռը», գիտե՞ք։
  • Մուսռը գիտեմ ինչ ա, աղբ ա նշանակում, եթե թարգմանենք հայերեն։
  • Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞ւմ եմ նկատի ունեցել։
  • Չեմ կարող ասել։
  • Ձեզ նկատի ունեի։ Ոչ թե մյուսներին, կոնկրետ ձեզ։

Դատախազն առարկեց՝ նշելով, որ Լևոն Քոչարյանը վիրավորանքների դաշտ է մտնում, ինչին Լևոն Քոչարյանն արձագանքեց․ «Ես փաստական հանգամանքներն եմ մեջբերում, ինչը կա նաև այն նյութերում, որոնք ներկայացված են դաստարանին։ Այստեղ կարևոր է նաև, որ փորձեմ վկայի հիշողությունը թարմացնել։ Այստեղ շատ կարևոր է, որ մինչև իր ասած՝ ոստիկաններն իբր ինձ փորձում էին հանգստացնել, մասնավորապես՝ Խաչատրյան Հրաչիկը, մինչ այդ, ես արդեն իմ վրդովմունքն արտահայտում էի հենց իր գործողությունների հետ կապված։ Եվ մեծ հաշվով՝ հենց իր գործողություններն են պատճառ հանդիսացել այս ամենի»։

Հարցաքննության առաջին մասը՝ այստեղ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հրդեհ՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել են

Հրդեհ՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել են

Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում։ Հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանում, հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի։...

Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան

Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հետվճարի (cashback) համակարգը ֆիքսված, արժանապատիվ թոշակի փոխարեն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ, որոնք քննադատության են արժանի թե՛ սոցիալական արդարության, թե՛ տնտեսագիտական տրամաբանության և...

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու հանձնառությանը․ Ռուբիո

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու հանձնառությանը․ Ռուբիո

Մեկ տարի առաջ այս օրը նախագահ Թրամփը ապահովեց խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Սպիտակ տանը հյուրընկալելով Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին ու ականատես լինելով նրանց կողմից պատմական Համատեղ հռչակագրի ստորագրմանը։ Այս հռչակագիրը վերջ դրեց...

Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի

Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի

Իրանը շարունակում է բանակցություններ վարել Օմանի հետ Հորմուզի նեղուցի կառավարման իրավական կողմերի և նավագնացության ուղիների որոշման շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկու կողմերը շատ մոտ են...

Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են TRIPP-ը

Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են TRIPP-ը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհակալություն է հայտնել 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի...