ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր

4 Ապրիլի, 2026

Մարտի 26–29-ը Ստամբուլում, տեղի ունեցավ International Union of Socialist Youth-ի (Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության) համագումարը։ Համագումարը կազմակերպության բարձրագույն ժողովն է, որը կայացնում է կարևորագույն որոշումներ, ընտրում է նոր ղեկավարություն, որոշում է կազմակերպության առաջիկա քաղաքականությունը՝ բանաձևերի և քաղաքական փաստաթղթերի ընդունման միջոցով։ Համագումարը հյուրընկալվել էր Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից։

ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց համագումարին հետևյալ պատվիրակությամբ՝ Սյունե Գևորգյան (Հայաստան), Տաթև Տեր-Մարտիրոսյան (Հայաստան) և Քրիսթ Բրուտյան (Ֆրանսիա)։ Համագումարի ընթացքում պատվիրակությունը բարձրաձայնեց մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ Արցախի բնիկ հայ բնակչության վերադարձի իրավունքը, Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության հետընթացը, ընդդիմադիր ուժերի նկատմամբ հետապնդումները, այդ թվում՝ ՀԵՄ անդամների և նրա մայր կուսակցության՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչների նկատմամբ։

Պատվիրակությունը նաև երկկողմ հանդիպումներ ունեցավ Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Սակայն, Թուրքիայի կառավարության ճնշումների հետևանքով՝ մասնավորապես ընդդեմ ժողովրդահանրապետական կուսակցության, որը Թուրքիայի խորհրդարանում ամենախոշոր ընդդիմադիր ուժն է, անվտանգության միջոցառումների պատրվակով, ոստիկանությունը ներխուժեց համագումարի անցկացման վայր և թույլ չտվեց որևէ քաղաքական քննարկում կամ բանավեճ։ Արդյունքում համագումարը ընդհատվեց, և բոլոր բանաձևերի ընդունումը հետաձգվեց։ Կատարվեցին միայն ընտրությունները, որից հետո համագումարը փակվեց՝ առանց որևէ բանաձևի ընդունման կամ բովանդակային քաղաքական քննարկումների։

International Union of Socialist Youth-ը միջազգային երիտասարդական խոշոր կազմակերպություն է, որը միավորում է ավելի քան 150 սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական երիտասարդական կազմակերպություններ՝ ավելի քան 110 երկրներից։

 

Նմանատիպ նյութեր

Իրավապահներն այսօր խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը

Իրավապահներն այսօր խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը

Այսօր իրավապահները ներխուժել են ՀՅԴ ՀԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի բնակարան․ քիչ առաջ հայտնի դարձավ, որ բնակարանի խուզարկությունն ավարտվել է, այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնել է Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ,...

Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը

Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը

Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը: «Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 93-102 կմ հատվածում երթևեկությունը դադարեցված է մինչև ժամը 18:00-ն, պատճառը վերանորոգման աշխատանքներն են»,–հայտնում է Վրաստանի ճանապարհային...

Եվրամիություն է հասել 7 հատ ծիրան

Եվրամիություն է հասել 7 հատ ծիրան

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը: «Շնորհակալություն Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և շատ լավ...