Հույս ունենք, որ հայերը փոփոխություններ կկատարեն Սահմանադրության մեջ․ Ալիևի օգնական

26 Հուլիսի, 2025

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ էսկալացիան ակտուալ չէ։ Այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նրա խոսքով՝ ներկայումս շարունակվում են երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման աշխատանքները:

«Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ իրական խաղաղություն չբերելով։ Հարավային Կովկասի դեպքում իրավիճակն այլ է. այստեղ իրական խաղաղություն կա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ էսկալացիան օրակարգում չէ։ Մնացել են միայն առանձին վիճելի կետեր, ինչը միանգամայն բնական է։ Հենց դրա համար էլ գոյություն ունի դիվանագիտությունն ու երկխոսությունը»,-ասել է Հաջիևը։

Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է ։

«Սա շատ դրական պահ է։ Այո, մնում են որոշ չլուծված կետեր։ Օրինակ, Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Սահմանադրությունը յուրաքանչյուր երկրի ներքին հարցն է, եթե այն չի շոշափում մեկ այլ պետության անվանումը կամ տարածքը: Մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ։ Մենք հույս ունենք, որ հայերը փոփոխություններ կկատարեն Սահմանադրության մեջ և պաշտոնապես կհրաժարվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,-հավելել է Հաջիևը։

 

Նմանատիպ նյութեր

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...