Հունիսին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Արարատում՝ 38․3 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը՝ Աշոցքում՝ -4․1 °C

14 Հուլիսի, 2026

2026 թվականի հունիս ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․1 °C, որը նորմայի սահմաններում էր։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 65․4 մմ, որը նույնպես նորմայի սահմաններում էր՝ 104 %։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 20-ին Արարատում՝ 38․3 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը հունիսի 3-ին՝ Աշոցքում՝ -4․1 °C։
Մայիսի երկրորդ տասնօրյակում օդի օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայի նկատմամբ շրջանների մեծ մասում, իսկ առաջին և երրորդ տասնօրյակներին դիտվեցին նորմային կամ նորմայից ցածր ջերմաստիճաններ։
Տեղումներ դիտվեցին ամսվա բոլոր տասնօրյակներին։ Հունիսի 6-ին Մեղրիում դիտվեց 30․2 մմ հորդառատ անձրև 35 րոպեի ընթացքում, իսկ հունիսի 10-ին և 12-ին Ապարանի ջրամբարի և Պուշկինի լեռնանցքի օդերևութաբանական կայանները գրանցեցին երկարատև առատ տեղումներ՝ 53-55 մմ քանակությամբ։
Առանձին օրեր հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ։ Առավել վտանգավոր էին հունիսի 6-ի, 10-ի և 19-ի կարկտահարության դեպքերը, որոնք հիմնականում դիտվեցին Շիրակի և Լոռվա մարզերում։ Կարկտի տրամագիծը հասավ 22-ից 32 մմ-ի ըստ օդերևութաբանական կայանների դիտարկումների ։
Հունիսի 30-ի դրությամբ ձնածածկույթը պահպանվել է միայն բարձր լեռնային գոտում։ Համաձայն Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայանի դիտարկումների՝ ծովի մակարդակից 3229 մետր բարձրության վրա, հունիսի 31-ին ձյան շերտի բարձրությունը կազմել է 39 սմ։
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հունիսը դիտվել է 2021 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 17․6 °C, իսկ ամենացուրտը՝ 1967 թվականին՝ 11․2 °C միջին ամսական ջերմաստիճանով։
Ամենախոնավ հունիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 118․1 մմ, իսկ ամենաչորը՝ 2021 թվականին՝ 19․3 մմ տեղումների քանակով։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ հունիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․6 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 27 մմ-ով։

 

 

 

Նմանատիպ նյութեր

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական ​​դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի...

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ...

Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ համար մտահոգություն է առաջացնում․ Ուշակովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին

Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ համար մտահոգություն է առաջացնում․ Ուշակովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին

Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունից։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ լուծվի։ Եվ նախագահն ու վարչապետը, անկասկած, կքննարկեն սա։ Այս մասին հայտարարել է ՌԴ...

Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում

Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում

Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Նրանք հանդիպման ժամանակ կքննարկեն Երևանի ԵՄ անդամակցության հարցը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական...