Հունիսը ճակատագրական է լինելու, հայեր… Գագիկ Ասատրյան

20 Փետրվարի, 2026

Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էս երկուսը բարի պտուղ չէին, բայց այսօր արդեն ընկեր են, ոտքի կանգնե՛ք…նրանք օվալաձև սենյակում ողջագուրվեցին»,-ասաց Թրամփը՝ Ալիևին և Հայաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի գործառույթ իրականացնող Ն.Փ-ին:

Մի ծա՜փ, մի ծիծաղ, էքստազի մեջ ընկած բազում պլեյբեյներ…ու ինչի գնով կյանքի կոչվեց այդ «ընկերությունը»: Բոլոր «հավի» հիշողություն ունեցողների հետ ես խոսելիք չունեմ, ովքեր արդեն մոռացել են հարյուր-հազարավոր մարդկանց տեղահանումը կռազներով ու զիլերով, տեղահանման օրը Ստեփանակերտում փորված փոսերն ու համատարած ողբը…ես խոսելիք չունեմ, ովքեր համաձայն են «ընկերության»՝ սեփական արժանապատվության, պատվի ու տղամարդուց՝ «էգ» դառնալու հաշվին: Ես խոսելիք չունեմ նրանց հետ, ովքեր ներքուստ այնքան են «նեխել բարոյապես», որ սկսել են հավատալ ազերու մեկնած «խաղաղության ձեռքին»:

Իմ խոսելիքը Հայի հետ է, այն Հայի, ով հստակ գիտի, որ ազերու մեկնած ձեռքը սպասում է հարմար պահին, որ «կոկորդից բռնի», այն հայի հետ, ով իր բաժին պատիվը չի փոխել «տուն պահելու հետ», ով իր նամուսը չի թաղել «աղից քայքայված ասֆալտի շերտի տակ», ով իր ականջներում միշտ լսում է հազարավոր դրոշների սոսափյունը Եռաբլուրում էս համատարած սոդոմ-գոմորային աղմուկ-աղաղակների պայմաններում:

Իմ խոսելիքը հայի հետ է, ով գիտի՝ որքան էլ խաղաղության թռչունը աղավնին է, մեկ է, խաղաղությունն արծիվներն են բերում:

Սրա թևերի բացվածքը ճանճի հազիվ է ձգտում..

Հունիսը ճակատագրական է լինելու, հայեր…

Նմանատիպ նյութեր

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իր...

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են  հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են...

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ, ըստ РИА Новоисти-ի՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ «Կարծում եմ՝...

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Անկման Գինը. Երբ Պետությունը Սկսվում և Ավարտվում է Բռնակալով»։ Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե այն զրկված...

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ...