Հուդան նախ և առաջ դավաճանել էր իր բարեկամին, իր վարդապետին, իր ուսուցչին, իր ընկերոջը․ Գրիգոր աբեղա Մինասյան

24 Հոկտեմբերի, 2025

Վերջին օրերին ականատես ենք լինում, որ որոշ անձեր գիտակցված խեղելով Սուրբգրային մտածողությունն ու իրականությունը և շեղելով ժողովրդին, այն հարմարեցնում են իրենց տրամաբանությանը՝ փորձելով արդարացնել իրենց հակաեկեղեցական ու դավաճանական քայլերը, գրել է Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը։

«Ստեփան Ասատրայանի (նախկին Տեր Արամ Ասատրյան) հաղորդման հիման վրա կալանավորվեցին Արագածոտնի Թեմի Առաջնորդ Մկրտիչ եպս Պռոշյանը և Տեր Գարեգին քահանա Արսենյանը։ Այս ամենը տեսնելով՝ բազում հայորդիներ նախկին Տեր Արամին որոկեցին որպես «Հուդա», ընդգծելու համար, որ նա է դավաճանել իր առաջնորդին և հոգևոր Հորը։ Բայց ամենահետաքրքրականը և կարևորը սկսում է այն պահից, երբ Ստեփան Ասատրյանը հայտարարեց, որ եթե ինքը Հուդան է, ապա Քրիստոսն ո՞վ է, սրանով ցանկանալով ցույց տալ, որ Հուդա լինելու համար Քրիստոս է հարկավոր։ Եվ այս անգրագետ թեզը սկսեցին կրկնել իշխանական որոշ ներկայացուցիչներ։ Ուզում եմ խոսել այս փոքրիկ, բայց շատ կարևոր դրվագից։ Եվ ցավով պետք է նշեմ, որ նախկին Տեր Արամը կա՛մ չի հասկացել Սուրբ Գիրքը և Եկեղեցու վարդապետությունը մինչև այսօր, կա՛մ սրանով փորձում է մոլորեցնել ժողովրդին և արդարացնել իր դավաճանական քայլերը։

Աստվածաբանության մեջ գոյություն ունի «Քրիստոսի Պարադոքս» արտահայտությունը։ Սա այն մասին է, որ Քրիստոսի աշակերտները մինչև Տիրոջ Հարություն և Հոգեգալուստ հստակ չէին կարողանում հասկանալ, թե ով է Քրիստոսը։ Մի կողմից տեսնում էին, որ Քրիստոս անդամալույծներին բժշկում էր, մեռյալներին հարություն է տալիս, բայց մյուս կողմից տեսնում էին, որ արտասվում է, խնդրում է Հորը, որ այդ դառնության բաժակը իրենից հեռու տանի։ Եթե աշակերտների համար հստակ լիներ, թե ով է Քրիստոս, նրանք չէին լքի Տիրոջը և միայնակ թողնի չարչարանաց օրերին, ինչը արեցին Հարությունից և Հոգեգալուստից հետո։ Այս ամենի ամենավառ ապացույցը Թովմաս առաքյալի հայտնի պարագան է, ով չհավատաց Տիրոջ հարությանը՝ ասելով՝ «Եթե չտեսնեմ․․․․, չեմ հավատա» (Հովհ 20:25)։ Եվ տեսնելուց հետո արդեն խոստովանեց «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ» (Հովհ 20:28) ու սկսեցին անվախ քարոզել Ավետարանը։

Հետևաբար՝ առաքյալների համար Քրիստոսի ով լինելը հստակ դարձավ Տիրոջ Հարությունից և Հոգեգալուստից հետո միայն։

Եվ ուրեմն Հուդան նախ և առաջ դավաճանել էր իր բարեկամին, իր վարդապետին, իր ուսուցչին, իր ընկերոջը։ Հուդա լինելու համար պետք չէ միայն Քրիստոս փնտրել, այլ առաջին հերթին Հուդա է նա, ով դավաճանում է իր ընկերոջը, ուսուցչին, բարեկամին, առաջնորդին, վարդապետին։

Ցավոք 21-րդ դարում նույնպես Հուդաները «հպարտությամբ» ապրում և գործում են՝ շահարկելով և սխալ մեկնաբանելով Սուրբ Գիրքը և մեր Տիրոջ անունը»,-գրել է հայր Գրիգորը։

Նմանատիպ նյութեր

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...