ՀԾԿՀ անդամների՝ Թուրքիա այցի մասին լուրը թաքուն է պահվել հանրությունից

19 Նոյեմբերի, 2025

ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը Նոյեմբերի 12-ին հարցազրույցում հայտարարեց․ «Իմ տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շատ ներկայացուցչական կազմով վերջերս գնացել է Թուրքիա, եղել է Թուրքիայում: Հիմա թող բացատրեն` ինչո՞ւ էին գնացել Թուրքիա, ո՞րն էր նպատակը: Իմ անձնական կարծիքով, ամենայն հավանականությամբ, այցելության իրական նպատակն այլ է եղել, իրականությունը այն չէ, ինչի համար գնացել են»:

Ասաց, որ եթե գտնեն ընկերություն, որը ձեռք է բերելու ՀԷՑ-ը, ուրեմն լինելու է կա՛մ Թուրքիայի, Ադրբեջանի ներկայացուցիչ ընկերություն, կա՛մ նրանց փոխկապակցված ընկերություն։ Նրանք, ասաց, ՀԷՑ-ը ձեռք կբերեն ուղիղ քաղաքական նպատակով՝ որպես ռազմավարական նշանակություն ունեցող, ինչը շատ ավելի վատ է։

Նոյեմբերի 17-ին՝ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու գործընթացից հետո, ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին լրագրողները հարցրին Թուրքիա այցի մասին։ Ասաց․ «Այո, հանձնաժողովի 3 անդամ՝ Սերգեյ Աղինյանը, Դավիթ Մուրադյանն ու Ելենա Բաբոյանը մեկնել են Թուրքիա այս տարվա հոկտեմբեր ամսին»։

Այցի պատճառ նշեց հետևյալը․ «Հայաստանը 1999թ-ից հանդիսանում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ոչ միայն անդամ, այլ նաև հիմնադիր անդամ: Ասոցիացիայում ընդգրկված են աշխարհի 47 երկրներ: Այս տարի մայիս ամսին իմ գլխավորությամբ պատվիրակությունը մասնակցել է ասոցիացիայի աշխատաժողովներին Օմանում»:  Ասաց, թե ասոցիացիան տարին 2 անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողովներ է հրավիրում: Ու եզրակացրեց՝ «Ի լուր աշխարհի հայտարարել, թե իբր գնացել են Թուրքիա, որ բանակցեն, որ ՀԷՑ-ը վաճառեն թուրքերին, նման է գեբելսյան քարոզչությանը, որ որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն»:

Ուշագրավ է, սակայն, որ Թուրքիա այդ այցը ՀԾԿՀ-ն ոչ միայն «ի լուր աշխարհի» չի հայտնել, այլև գաղտնի է պահել ՀՀ քաղաքացիներից։ Հանձնաժողովի կայքում ՀԾԿՀ գործունեությունը մանրամասնորեն ներկայացված է։ Այդ թվում, ներկայացված է նաև ՀԾԿՀ նախագահի՝ վերոհիշյալ Օման կատարած այցը՝ համեմելով անհատական և խմբակային մի շարք լուսանկարներով։ Իսկ ահա Թուրքիա այցի մասին ինֆորմացիան բացակայում է։ Ինչո՞ւ։ Չենք ճշտել, վստահ ենք, որ արդարացում կունենան։

Հիշեցնենք՝ այս տարվա հունիս ամսից, ինչ իշխանությունը նախաձեռնեց ՀԷՑ-ի նկատմամբ գործընթաց, որը հանրային-մասնագիտական դաշտում ստացավ «ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլում» անունը, նաև հանրային դաշտում քննարկումներ սկսեցին, որ ՀԷՑ-ին, վերջնարդյունքում կարող է տիրանալ թուրքական ընկերություն։ ՀՀ իշխանությունը նախ հայտարարում էր, որ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, բայց հետո նշում էր, որ կարող է վերցնեն և տան այլ մասնավոր ընկերության։

Նմանատիպ նյութեր

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների...

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի...

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

Ի դեպ, Հայաստանում այլևս չկա մի ոլորտ, որտեղ ձախողումների համար իշխանությունն իրեն համարի մեղավոր, գոնե՝ մի փոքր։ ՔԿՀ-ներում մեկ տարում շուրջ 30 մահ է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ արդարադատության նախարարն ի՞նչ մեղք ունի։ Նիկոլ Փաշինյանն իրեն չի հեռացնում,...

Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն: 2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի...