ՀՌՀ-ն «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ»-ին տուգանել է 500․000 դրամի չափով

11 Նոյեմբերի, 2025

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է կայացրել կիրառել վարչական տույժ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ՝ 500․000 դրամի չափով։ Այս մասին հայտնում են ՀՌՀ–ից։

«2025 թվականի նոյեմբերի 11-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարեց հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված էին երկու հարց՝

1․«ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում

(դիմումի հիման վրա հարուցված թիվ 9 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

2․«ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում

(սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 53 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, միաձայն որոշում է կայացրել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ 20 օրով լիցենզիայի գործողության կասեցում։

Հանձնաժողովը, ուսումնասիրելով «Ավրորանյուզ»-ի գլխավոր խմբագրի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի նյութերը, արձանագրել է, որ ընկերությունը Արարատի մարզում երեք հաճախականություններով 24 ժամ շարունակ փաստացի հեռարձակում չի իրականացրել։

Թեև ընկերությունը պարզաբանել է, որ տեխնիկական խափանման պատճառով հեռարձակումը հնարավոր չի եղել, Հանձնաժողովը գտել է, որ այդ հանգամանքը բավարար հիմք չէ իրավախախտումը չարձանագրելու համար։

Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքների դրույթները՝ Հանձնաժողովը որոշել է կասեցնել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 20 օրով։

Որոշումն ուժի մեջ է մտնում այն ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան։

Երկրորդ հարցը վերաբերում էր «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման հարցին: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ուսումնասիրելով 2025 թվականի հոկտեմբերի 13-ին իր նախաձեռնությամբ հարուցված թիվ 53 վարչական վարույթի նյութերը, արձանագրել է, որ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «ՔԻՍՍ ԷՖԷՄ» լսողական ծրագրի եթերում արձանագրվել են «Գովազդի մասին» օրենքի պահանջների խախտումներ։

Հանձնաժողովի մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 6–10-ն ընկած հաղորդումների ընթացքում մի շարք հաղորդավարներ եթերում հիշատակել են «Մանուկյան» գինու և կոնյակի գործարանի արտադրանքը՝ օրենքով չսահմանված ժամին։

Ըստ գործող օրենսդրության՝ ալկոհոլային խմիչքների գովազդը և դրանց ֆիրմային անվան հիշատակումները արգելված են, այդ թվում՝ «հովանոցային գովազդի» ձևով՝ որում գովազդվող ապրանքների և ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է այն ապրանքների և ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ սույն օրենքով նախատեսված են սահմանափակումներ:

Հիմք ընդունելով «Գովազդի մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքների համապատասխան դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը եզրակացրել է, որ «ՔԻՍՍ ԷՖԷՄ»-ի եթերում հնչած հիշատակումները իրենց բովանդակությամբ կազմում են «հովանոցային գովազդ» և հակասում են օրենքի պահանջներին։

Արդյունքում՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել կիրառել վարչական տույժ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ՝ 500․000 դրամի չափով»։

Նմանատիպ նյութեր

Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան

Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան

«Դադիվանքի նշանավոր խաչքարերի իբր կորստի առնչությամբ Ինտերպոլին դիմելու ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությունը գերհրաշալի առիթ է Արցախի հոգևոր֊մշակութային արժեքների հանդեպ հենց իրենց գործած ոճրագործությունները համալիր բացահայտելու և լրջագույն իրավական...

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովում, որը կազմակերպել էր «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը։ Ներկաների թվում էին Մեծ...

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու եւ այլ պաշտոնի տեղափոխելու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները։ Մենք...

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։ Արդեն գրել ենք, որ այս...

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ,...