Հրապարակված տեսաձայնագրությունները հաստատում են Ռուբեն Մխիթարյանի կալանավորման բացառապես քաղաքական մոտիվացիան. Մելոյան

27 Հոկտեմբերի, 2025

Սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արդեն մեկ շաբաթ է, ինչ ազատազրկված է փաստաբան, «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող, ծանրամարտի լեգենդար մարզիչ Աշոտ Մխիթարյանի որդին՝ Ռուբեն Մխիթարյանը։

Միջադեպն արձանագրած, հրապարակված տեսաձայնագրությունները ոչ միայն փաստում են Ռուբենի գործողություններում որևէ իրավախախտման բացակայությունը, այլև հաստատում են Ռուբենի կալանավորման բացառապես քաղաքական մոտիվացիան, որը պայմանավորված է նրա ընդդիմադիր կեցվածքով։

Չնայած այն հանգամանքին, որ վերջին 7 տարիների ընթացքում ՀՀ-ում գործող միջազգային կառույցները հիմնականում չեն արձագանքել իշխանությունների կողմից իրականացվող իրավախախտումներին, «Մեր ձևով» շարժման անունից նամակ ենք հղելու ՀՀ-ում գործող դեսպանատներին և միջազգային կառույցներին՝ նկարագրելով Ռուբենի ազատազրկման շուրջ ծավալվող գործընթացը և ներկայացնելով համապատասխան տեսաձայնագրությունները՝ համարժեք արձագանքի ակնկալիքով»։

 

 

 

Նմանատիպ նյութեր

Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում բարի կամքով և կառուցողական մթնոլորտով․ Արարատ Միրզոյան

  «Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում բարի կամքով և կառուցողական մթնոլորտով։ Քիչ առաջ ինչ-որ տեղեկություն տեսանք նաև հովվի մոլորվելու մասին։ Ես լուրերով եմ կարդացել, այլ բան չգիտեմ, ամբողջ օրը քննարկման էինք այստեղ։ Կհիշեք...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քննվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և աջակիցների կալանքի հարցը

Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն Արսեն Գևորգյանի և աջակիցների կալանքի հարցը։ Հիշեցնենք, որ տեղական ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր վաղ...

Զելենսկին հայտարարել է ներկայիս շփման գծով պատերազմը սառեցնելու պատրաստակամության մասին

Զելենսկին հայտարարել է ներկայիս շփման գծով պատերազմը սառեցնելու պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել խաղաղության այնպիսի պայմանագրի, որը ռազմական գործողությունների դադարեցում է նախատեսում ռազմաճակատի ներկայիս գծով։ Նրա խոսքով՝ այս տարբերակը պատերազմը...

Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

Այսօր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքն իր հոգևոր հարկի ներքո հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայտնում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։...

3 փաստ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար․ ինչպես են վարվել ադրբեջանցիները՝ մոլորվելով սահմանն անցած հայերի հետ

3 փաստ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար․ ինչպես են վարվել ադրբեջանցիները՝ մոլորվելով սահմանն անցած հայերի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին լուր տարածվեց, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: ՊՆ-ն չէր մեկնաբանել լուրը, ԱԱԾ-ն էլ նշել էր, թե տեղեկություն չունի։ Հետո պարզվեց՝ իրականություն է, չնայած որ մինչև հիմա չեն հաստատել փաստը։ Մեզ մոտ վաաղուց նման լուրերը մամուլն է...