ՔՊ-ում կարծիքները կիսվել են. «Հրապարակ»

16 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ում նախատրամադրվածություն կար, որ Տարածքային կառավարման հանձնաժողովը «պահեն» Վահե Ղալումյանի համար` «Ուժեղ Հայաստանի» երրորդ թեկնածուին էլ մերժելով, սակայն հարցի քննարկումը փոխել է տրամադրությունները, եւ իշխող թիմում շատերը կարծում են, որ չի կարելի մերժել նորմալ թեկնածուին, այն է՝ Ռուբեն Մխիթարյանին, որը Դավիթ Ղազինյանից եւ Իրինա Յոլյանից հետո այս պաշտոնին առաջադրված երրորդ թեկնածուն է։

Բանն այն է, որ նախորդ խորհրդարանում Վահե Ղալումյանն է ղեկավարել այս հանձնաժողովը, նա Փաշինյանի մտերիմն է, քավորի եղբայրը, այս անգամ էլ ՔՊ-ն հանձնաժողովի նախագահության համար նրա թեկնածությունն է ընտրել եւ կընտրեր, եթե ընդդիմությունը չընտրեր այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանին» ԱԺ հանձնաժողովների նախագահի 3 պաշտոն էր հասնում, «Հայաստան» հիմնադրամին` 1:

Եվ եթե ընդդիմադիր նախագահին չընտրեն, ապա Ղալումյանը` որպես հանձնաժողովի փոխնախագահ, դե ֆակտո նախագահ կաշխատի։ Իշխանական ֆրակցիան երեկվա դրությամբ վերջնական որոշում չուներ, կարծիքները, ըստ մեր աղբյուրի, արդեն կիսվել էին․ մի մասը շարունակել է պնդել, որ պետք է մերժել Մխիթարյանին, մի մասը՝ ընտրել։ Թե ինչ որոշում կլինի, պարզ չէ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր

Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։38-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է,...

Հայ պատանիները 6 մեդալ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Հայ պատանիները 6 մեդալ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Հոկտեմբերի 8-12-o Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվող Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները 3-ական ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել։ Ոսկի Ռաֆայել Կարախանյան (11-13 տարիքային խումբ, 36 կգ) Աշոտ Բաբայան (14-16, 45 կգ) Արամ Խաչատրյան (16-17, 60...

Միրզոյանը Լեհաստան է մեկնում

Միրզոյանը Լեհաստան է մեկնում

Հոկտեմբերի 12-13-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին։ Այս մասին տեղեկքնում ենք ԱԳՄԱ նախարարությունից:  Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների...

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ մահացել է, 309-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի իշխանությունների հաղորդած տվյալներին։ Նշվում է, որ զոհերի թվում են Սաուդյան Արաբիայի 4,...

Մարդիկ հասկանում են, թե ինչ անվտանգային ռիսկերի առաջ են կանգնեցրել մեր երկիրը. Գերասիմ Վարդանյան

Արտաշատի խոշորացված համայնքի Դվին և Կանաչուտ գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ընթացքում հիմնականում բարձրաձայնվել են անվտանգության խնդիրներն ու երկրում քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Արտաշատի...