Սա հերթական իրավական ամենաթողությունն է․ Ռուբեն Մխիթարյան 

24 Հուլիսի, 2026

«Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, կարող ենք ասել, որ պատմական ժամանակաշրջան ենք ապրում։ Սկսած պարոն Ծառուկյանի ձերբակալությունից, երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նախապես հստակ ազդակ տվեց, որ նրան պետք է ձերբակալեն՝ իր իսկ բառերը չկրկնելով։ Այնուհետև՝ երբ մտան պարոն Ծառուկյանի տուն։ Այդ կադրերը, կարծում եմ, բոլորս ենք տեսել։ Վստահ եմ, որ այդ կադրերն արված էին ինչ-որ շատ փոքր լսարանի և ինչ-որ մեկի անձնական քմահաճույքները բավարարելու համար։

Ես, որպես իրավաբան և փաստաբան, ցանկացած պարագայում կարող եմ ընդունելի համարել անձին նույնիսկ ուժի կիրառմամբ ձերբակալելը, ընդհուպ մինչև գետնին պառկեցնելը։ Բայց այդ դեպքում պետք է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք։

Նախ՝ ինչ հանցագործության մեջ է անձը մեղադրվում։ Երկրորդ, և ամենակարևոր հանգամանքը, որը իրավապահ մարմինները պարտավոր են հաշվի առնել, այն է՝ արդյո՞ք անձը դիմադրություն է ցույց տալիս, արդյո՞ք փախուստի փորձ է անում կամ որևէ այլ հակազդեցություն է ցուցաբերում։

Այդպիսի պայմաններում իրավապահների գործողությունները կարող են իրավաչափ համարվել։

Սակայն այստեղ մենք տեսնում ենք, որ 70 տարեկան մարդը, բարերար, գործարար, իր տան ներսում, միայնակ կանգնած, նման կերպով է ձերբակալվում։ Դա, անկեղծ ասած, նույնիսկ ծիծաղելի չէ, այլ աբսուրդի աստիճանի է հասնում»,- այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր ԱԺ պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ, հաղորդում է Axios-ը։ Հրապարակման համաձայն՝ պատրաստվում է մեկշաբաթյա զանգվածային հարվածների արշավ՝ ուղղված միջուկային օբյեկտների, էներգետիկ օբյեկտների և Իսլամական...

Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

Իրանը չի հրաժարվում դիվանագիտությունից և միջնորդների հետ քննարկում է Հորմուզի նեղուցի բացման 7-օրյա ծրագրի իրականացման ժամկետը կրճատելու հնարավոր ուղիները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ին...

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին զեկույցի պատրաստումը նորություն չէ, քանի որ դրա վերաբերյալ հանձնարարականը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդներն ընդունել են...

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ  Գառնիկ Դանիելյանը գրել է. «Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ այս անգամ՝ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Օրերս տեղեկություններ ստացանք, որ դպրոցի պատից հատուկ տեխնիկայի միջոցով հեռացվում է...

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։ «Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում...