Հնդկա-պակիստանյան հակամարտությունը դուրս է եկել այս երկրների սահմաններից․ Արա Պողոսյան

24 Մայիսի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հնդկական պաշտպանական գերատեսչությանը մոտ հարթակները հայտնում են, որ հուլիսին Հնդկաստանը Հայաստան կուղարկի երկրորդ Akash-1C Surface to Air Missile հրթիռային համակարգի խմբաքանակը։

Ըստ հնդկական աղբյուրների, այս համակարգերը բավականին արդյունավետ են կիրառվել Պակիստանի դեմ։

Առավել հետաքրքիր էր հնդկական հրապարակումների մեկնաբանությունների բաժինը, որտեղ հնդիկները մահ էին գուժում Ադրբեջանի համար, իսկ պակիստանցիները հակառակը։

Հնդկա-պակիստանյան հակամարտությունը կարելի է ասել, որ արդեն դուրս է եկել զուտ այս երկրների սահմաններից, և կողմերից յուրաքանչյուրը իր դաշնակիցների շրջանակն է հավաքում։ Որ կողմը ավելի ազդեցիկ տարածաշրջանային դաշնակիցներ կհավաքի, այն կողմը ի վերջո կշահի հակամարտությունը։

Հայ-ադրբեջանական հակամարտությունը ավարտված չէ, այն մի ձևից փոխակերպվում է մեկ այլ ձևի, գուցե` ավելի երկարատև ու ավելի դաժան»։

Նմանատիպ նյութեր

Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան

Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանական հնարված «արևմտյան ադրբեջան» խոսույթը թե՛ գիտական, թե՛ բարոյական և թե՛ քաղաքական առումով անհամեմատելի (ոչ անալոգային) է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի հետ։ Բազմիցս ասել ենք, որ եթե...

Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

2026 թվականի օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին...

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդին

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական...

Ամոթալի է․ Փաշինյանը  օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ

Ամոթալի է․ Փաշինյանը օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդին շնորհավորում է օգոստոսի 8–ի առիթով, ու նաեւ շնորհավորում է այդ առիթով՝ Ադրբեջանի ժողովրդին։ Թվում է, թե սա պաթոս է։ Իրականում, սա եւս մի ամոթալի շերտ է, որ կա այս ուղերձում։ Ամոթալի է, որովհետեւ...

Այսօր այն օրն է, երբ խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝ փաթեթավորելով բիզնես պրոյեկտի անվան տակ․ Հովհաննես Իշխանյան

Այսօր այն օրն է, երբ խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝ փաթեթավորելով բիզնես պրոյեկտի անվան տակ․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր այն օրն է, երբ ցրեցին Մինսկի խումբը՝ անարգելով Արցախի հայերին։ Խոստացան հետ կանչել միջազգային դատարաններից մարդկության դեմ հացանգործությունների հայցերը, խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝...