ՀՆԱ 5 տրիլիոն աճի 2.5 տրիլիոնը մեր քաղաքացիների վարկերն են, 2,5-ը՝ պետական պարտքը․ Նարեկ Կարապետյան

14 Օգոստոսի, 2026

 

«Մեր երկրում աղքատությունը 600 000 մարդու դռանն է կանգնած: Մեր երկրում վերջին ութ տարվա ընթացքում աղքատությունը, վերջին ցուցանիշներով (մինչև 2024 թիվը), իջել էր ընդամենը 2-3%, երբ երկիրը վերցրել էր 7-ից 8 միլիարդ դոլարի նոր վարկ:

Շատերը կասեն. «Դիտարկեք ՀՆԱ-ն», այսինքն՝ երկրի ընդհանուր հարստության հետ համեմատությունը: Սիրելի հայրենակիցներ, չգիտեմ՝ տնտեսագետները պետք է ձեզ ներկայացրած լինեն, թե մեր հայրենակիցները, ովքեր մեզ լսում են, բայց ես կներկայացնեմ ձեզ:

Տեսեք՝ ինչ իրավիճակ է Հայաստանում. վերջին տարիների ընթացքում Հայաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 5 տրիլիոն դրամ: Մեծ թիվ է, չէ՞: Իսկ գիտե՞ք՝ ինչից է կազմված ՀՆԱ-ի աճը: Եկե՛ք նայենք, թե ՀՆԱ-ի աճի մեջ ինչքան տոկոս ազդեցություն ունի պետական պարտքը: 5 տրիլիոնից 2.5 տրիլիոնը պետական պարտքն է: Այսինքն՝ մենք ինչքան որ աճել ենք, դրա կեսը պետական պարտքն է:

Կասեք. «Բա մյուս կե՞սն էլ ենք աճել չէ»։ Իսկ գիտե՞ք՝ մյուս կեսն ինչն է. ցավոք, եթե նայեք վարկերի թիվը, մեր հանրապետության քաղաքացիների 2.5 տրիլիոնն էլ վարկերի աճն է: Այսինքն՝ եթե սպառողական վարկերը 2018 թվականին 700 միլիարդ էին, հիմա տրիլիոնով վարկ կա կախված մեր ժողովրդի վրա»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացումը, աճող պետական պարտքն ու տնտեսական դանդաղումը․ ինչ է թաքցնում 2027-ի բյուջեն

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացումը, աճող պետական պարտքն ու տնտեսական դանդաղումը․ ինչ է թաքցնում 2027-ի բյուջեն

Ներկայացնում ենք 2027 թվականի պետական բյուջեի նախագծի տնտեսական և ֆինանսական  վերլուծությունը: Արդյունաբերության աճը պայմանավորված է Ամուլսարով։ • Պետք է ենթադրել, որ արտահանման կանխատեսվող աճը պայմանավորված է պղնձի համաշխարհային գների աճով։ Արտաքին դրական գործոնի...

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել։ Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական...

Իրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnր

Իրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnր

Իրանի Իլամ նահանգում ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով 11 մարդ զոհվել է, ևս 19-ը՝ վիրավորվել, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանփուրը։ Ավելի վաղ Իլամ նահանգի Կարմիր մահիկի...

«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծել է երկու բժշկի

«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծել է երկու բժշկի

Նոյեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի...

Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը, 19-ի ցերեկը սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հանրապետության...