«Հիվանդ խոզեր են ներմուծում, ՍԱՏՄ-ից ինձ սպառնում են՝ դատի տալ, եթե շարունակեմ հրապարակել իմ իմացածը». իշխանություն

28 Նոյեմբերի, 2026

«Իշխանություն» լրատվականը գրում է․

Հայկական խոզաբույծների միության նախագահ Թովմաս Մարտիրոսյանն ահազանգում է՝ Հայաստան հիվանդ խոզեր ներմուծելու մասին տեղեկությունները բարձրաձայնելուց հետո խոզաբույծների նկատմամբ ճնշումներ են գործադրվում։

Նրա խոսքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից սպառնում են դատի տալ, ստուգումներ իրականացնել ֆերմաներում և տուգանել տնտեսվարողներին։

«Մեզ սպառնում են դատի տալ, մեզ սպառնում են՝ մեր ֆերմաները կգան, տեսուչները կստուգեն, տուգանքներ կգրեն։ Արդեն տեսուչները եկել էին, մեզ ստուգել են»,- «Իշխանության» հետ զրույցում ասաց Թովմաս Մարտիրոսյանը։

Միության նախագահի խոսքով՝ հոկտեմբերի 25-ին Հայաստան է ներմուծվել խոզերի խմբաքանակ, որում եղել են սատկած կենդանիներ։ Դեպքի վերաբերյալ տեսանյութ է նկարահանվել, որը խոստացել են փոխանցել միությանը, սակայն խնդիրը բարձրաձայնելուց հետո տեսանյութն անհետացել է, իսկ տեղեկություններ փոխանցած քաղաքացիները հրաժարվել են խոսել։ Մարտիրոսյանը պնդում է, որ մարդկանց զանգահարել և զգուշացրել են, որ իրենց մոտ ստուգումներ կիրականացվեն։

Միության նախագահն պահանջում է ՍԱՏՄ-ից հրապարակել, թե հոկտեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում քանի գլուխ խոզ է ներմուծվել Հայաստան, որ ընկերություններն են իրականացրել ներմուծումը և որտեղ են իրացվել կենդանիները։

Հատկապես մտահոգիչ է համարում Հայաստանում խոզերի շրջանում վարակի դեպքերի հնարավոր կոծկման վերաբերյալ ահազանգերը։

Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում խոզերի անկման դեպքեր են արձանագրվել։ Ըստ նրա՝ տնտեսվարողին խոստացել են փոխհատուցում տրամադրել՝ պայմանով, որ վերջինս չբարձրաձայնի խնդիրը և չդիմի լրատվամիջոցներին։

«Տերն ասել է՝ ինձ զանգել ասել են, որ կստանաս փոխհատուցում, բայց ոչ մեկին ոչ մի բան մի ասա։ Եթե հանկարծ հարցը բարձրացվի, եթե հանկարծ լրատվամիջոցներն իմանան, ձեզ ոչ մի փոխհատուցում չեն տալիս»,- պատմեց Մարտիրոսյանը՝ նշելով, որ, իր տեղեկություններով, տնտեսվարողի հետ խոսել են ՍԱՏՄ տեսուչներն ու համայնքի անասնաբույժը։

Միության նախագահը նաև պնդում է, որ տեղական խոզաբուծության զարգացման համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվում, մինչդեռ նախապատվությունը տրվում է ներմուծող ընկերություններին։ Նա չի բացառում, որ այդ ամենի հիմքում կարող են լինել նաև ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի անձնական տնտեսական շահերը։

Մարտիրոսյանն ընդգծում է, որ խոզաբույծները դեմ չեն ներմուծմանը և չեն պահանջում արգելել այն։ Նրանց պահանջն է՝ հնարավորություն տալ տեղական արտադրողներին զարգացնել տնտեսությունները, ավելացնել խոզերի գլխաքանակը և նվազեցնել Հայաստանի կախվածությունը ներմուծումից։

Նշենք, որ ՍԱՏՄ-ն ավելի վաղ հերքել է վարակված կենդանիների՝ Հայաստան ներմուծման վերաբերյալ տարածված տեղեկությունները։

Սակայն Հայկական խոզաբույծների միության նախագահի բարձրաձայնած ահազանգերը վերաբերում են ոչ միայն հնարավոր վարակված կենդանիների ներմուծմանը, այլև խնդիրը բարձրաձայնող տնտեսվարողների նկատմամբ ճնշումներին, վարակի դեպքերի հնարավոր կոծկմանը և ներմուծող ընկերությունների շահերի սպասարկմանը։

Լիա Սարգսյան

Նմանատիպ նյութեր

Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ Քոչարյան

Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության նոր նախագծի մասին «Այն, որ շրջանառության մեջ դրված ՀՀ նոր Սահմանադրության նախագծում իշխանությունները բավարարելու են Ադրբեջանից և Թուրքիայից ամենօրյա ռեժիմով պահանջները՝ Անկախության հռչակագրի, պետական սիմվոլների,...

Սամվել Կարապետյանը որևէ 64 կամ 1 դրամի չարաշահման հետ առնչություն չունի․ Արամ Վարդևանյան

  «Վերհիշենք 2015 թվականին առկա իրավիճակը և հիմա նայենք 2026 թվականի դիրքերից։ Շատ հեշտ է դա։ Հեշտ է դա, երբ 2015 թվականին սակագնի բարձրացումն այլևս անվիճելի հարց էր։ Ու, ի դեպ, այդ բարձրացումն էլ դեռ շղթայական էր լինելու, որովհետև էն...

ՀՀ-ի դեմ միջազգային արբիտրաժային վեճերը քիչ չեն և դա շատ անհանգստացնող է․ Արամ Վարդևանյան

  «Այն, որ Հայաստանի Հանրապետության դեմ միջազգային արբիտրաժային վեճերը սակավաթիվ չեն, շատ անհանգստացնող հանգամանք է։ Տեխնիկական առումով ասեմ՝ բոլորը հնարավորություն ունեն հետևելու, թե ինչ գործեր կան արբիտրաժային դատարաններում։...

ՀԷՑ-ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել․ Վարդան Ալոյան

  «ՀԷՑ-ում, ուրեմն, վերջին 10 տարիների ընթացքում իրականացված հարկային ստուգումներով գիտե՞ք՝ ինչքան խախտում է արձանագրվել՝ զրո։ Ասենք՝ սովորական մի հատ մարդ, որ մի հատ պուճուր խանութ ունենա, հարկայինը որ գա ստուգի, ոնց էլ չլինի, մի...

Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ ՆԳՆ

Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ ՆԳՆ

ՆԳՆ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 26-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել Մասիս քաղաքի 4-րդ փողոցում ապօրինի ծառահատման վերաբերյալ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ...