ՀՀ-ի դեմ միջազգային արբիտրաժային վեճերը քիչ չեն և դա շատ անհանգստացնող է․ Արամ Վարդևանյան

28 Նոյեմբերի, 2026

 

«Այն, որ Հայաստանի Հանրապետության դեմ միջազգային արբիտրաժային վեճերը սակավաթիվ չեն, շատ անհանգստացնող հանգամանք է։ Տեխնիկական առումով ասեմ՝ բոլորը հնարավորություն ունեն հետևելու, թե ինչ գործեր կան արբիտրաժային դատարաններում։ Այսինքն՝ դրանք հատուկ գաղտնի ինչ-որ մեխանիզմներ չեն։ Եվ պատկերացրեք՝ օտարերկրյա ներդրողները առաջին հերթին հենց նման տվյալներին են ուշադրություն դարձնում՝ անկախ նրանից, թե ինչ է լինում գործերի ելքը։

Խնդրում եմ, այս ընդհանուր իրավիճակին նայենք Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության և վարկանիշի տեսանկյունից։ Նմանատիպ արբիտրաժային վեճերը հավելյալ արժեք չեն ստեղծում։

Քանիցս նաև հենց Սամվել Կարապետյանն է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության առաջնային հարցը մեր հասարակության բարեկեցությունն է, բարեկեցությունը»,- այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Էլեկտրաէներգիայի համահարթեցման կամ չգիտեմ ինչ ծրագրին դժվար է հավատով վերաբերվել․ Արամ Վարդևանյան

  «Մենք հենց այս պահին, երբ խոսում ենք, ունենք օկուպացված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ 29 743-ի տեսանկյունից եմ ասում։ Հիմա այդ պայմաններում, երբ մեր սուվերեն տարածքից, ինքնիշխան տարածքից դուրս չեն գալիս Ադրբեջանի զինված...

ՀԷՑ-ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել․ Վարդան Ալոյան

  «ՀԷՑ-ում, ուրեմն, վերջին 10 տարիների ընթացքում իրականացված հարկային ստուգումներով գիտե՞ք՝ ինչքան խախտում է արձանագրվել՝ զրո։ Ասենք՝ սովորական մի հատ մարդ, որ մի հատ պուճուր խանութ ունենա, հարկայինը որ գա ստուգի, ոնց էլ չլինի, մի...

Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ ՆԳՆ

Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ ՆԳՆ

ՆԳՆ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 26-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել Մասիս քաղաքի 4-րդ փողոցում ապօրինի ծառահատման վերաբերյալ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ...

530 օրից ավելի է, ինչ Սամվել Կարապետյանը զրկված է ազատությունից․ Արամ Վարդևանյան

  «Մենք ունենք մի իրավիճակ, որ 530 օրից ավելի է, ինչ Սամվել Կարապետյանը զրկված է ազատությունից։ Այս ժամանակահատվածը իր մեջ ներառում է թե փաստացի կալանքը, թե տնային կալանքի ժամանակահատվածը։ Մենք եթե նայենք իրավիճակին, մենք ունենք նման...

Երևանում պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում․ վիրավոր կա

Երևանում պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում․ վիրավոր կա

Այսօր՝ նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արզումանյան 3/3 շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով...